ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՇՐՋԱՊԱՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ


ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՇՐՋԱՊԱՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

«ԵՐԲ ԿԱ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻ ԹԻՄ, ՇԱՏ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՍ ԼՈՒԾԵԼ»

ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու, Ընտրական օրենսգրքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ հանդես եկած ընդդիմադիր ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններին միացել է նաեւ իշխանական կոալիցիայի մաս կազմող ԲՀԿ-ն:

«Ոչ մի տարօրինակ բան չկա դրանում,- պնդում է ԱԺ պատգամավոր , ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Մարտուն Գրիգորյանը,- գիտեք, որ Ազգային Ժողովում մենք ունենք մեծամասնականով ընտրված 11 պատգամավոր, բոլորն էլ իրենց տարածքներում հզոր են, ոչ մեկն իրենց տարածքում խնդիրներ չունի, այստեղ հարցը այլ տեսանկյունից պետք է նայել: 2007 թվականին մեր կուսակցության նախընտրական ծրագրում նշված է 100 տոկոսով համամասնական ընտրակարգի անցնելու կետը եւ, բնականաբար, այս պարագայում, երբ Դաշնակցությունն ու «Ժառանգությունն» այդ առաարկությունն արել էին, «Բարգավաճ Հայաստանը» չէր կարող չմիանալ»:

Շատ ավելի վաղ նման նախաձեռնությամբ հանդես չեկած ԲՀԿ-ն , թեեւ, հասկանում է, որ ներկայում նման օրենսդրական նախաձեռնությունը ժամանակավրեպ է, այնուամենայնիվ , միացել է խորհրդարանական գործընկերներին:

«Կլինեն խորհրդարանական լսումներ, քննարկումներ , կհնչեն առաջարկներ, համարում եմ, որ դա նորմալ է այս պարագայում,- ասում է ԲՀԿ-ական պատգամավորը,- այս ընտրությւոններից առաջ մի գուցե օրենսգրքում փոփոխություններ չլինեն, սակայն հող կնախապատրաստվի առաջիկայում այդ օրինագիծն ընդունելու: Կոնկրետ ես, 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների գաղափարին կողմ եմ: Նախ տեղում կվերանա լարվածությունը թիմերի միջեւ: Կոնկրետ անձի գաղափարը դուս կգա կոնկրետ կուսակցությունների միջեւ: Բոլորի համար էլ պարզ է, որ Գրիգորյան Մարտունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է , ուրեմն պիտի պաշտպանի կուսակցության շահերը եւ պիտի աշխատի սեփական կուսակցության համար: Այս պարագայում ամեն ինչ հստակ է»: Այժմ արդեն գոյություն չունեցող «Դաշինք» կուսակցության կողմից առաջին անգամ Ազգային Ժողովի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Մարտուն Գրիգորյանի հավաստմամբ, անկուսակցական պատգամավորի համար բավական դժվար է խորհրդարանում: Երկու տարի երիտասարդ պատգամավորը որեւէ կուսակցության չի հարել («Դաշինք»-ը շատ կարճ կյանք ունեցավ) եւ, լինելով անկուսակցական , մեծ դժվարություններ է ունեցել սեփական նախագծերը կյանքի կոչելու առումով:

«Դրանք հիմնականում մնում էին թղթի վրա, որովհետեւ իմ թիկունքում չկար կուսակցություն, չկար թիմ, որ կպաշտպաներ իմ առաջ քաշած նախագծերը: Իսկ մարդիկ, որ ընտրել էին ինձ, նրանց դա չէր հետաքրքրում: Ես նրանց պատգամավորն եմ եւ պարտավոր եմ նրանց համար խորհրդարանում աշխատել : Սակայն հետագայում համոզվեցի. եթե քաղաքականություն է, մտել ես քաղաքականություն, ուրեմն պիտի լինի անպայման քաղաքական ուժ, որ քո ծրագրերը իրականություն դարձնես: Էսօր մենակ մարդը, անկախ նրանից, պատգամավոր է, թե՝ ոչ, առանց թիմի չի կարող խնդիրներ լուծել: Իսկ պատգամավորի դեպքում քաղաքական ուժի առկայությունը պարտադիր է: Սա ես ասում եմ՝ ելնելով սեփական փորձից»,- ասում է Մարտուն Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի, ամեն ինչ փոխվե լ է, երբ ինքը 2009թ-ին դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Իրականացրել է բազմաթիվ ծրագրեր եւ այդ բոլորը՝ շնորհիվ կուսակցության: «Երբ կա միասնական մի թիմ, շատ խնդիրներ կարող ես լուծել»,- հավելում է պատգամավորը:


Դիտումներ` 2957
Ամսաթիվ` 18-01-2014, 21:42
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱՍՈՒԼԻՍ ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲՈՒՄ

ՀԶՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐԱԳԻՐՆԵՐ 2009, ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ

ԽՈՍՔԸ՝ ԳՈՐԾ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում