ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԻՆԳՇԱԲԹԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ


ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԻՆԳՇԱԲԹԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԲՀԿ-ական պատգամավորը նախկին ընտրություններում հաղթանակ տարավ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի նկատմամբ՝ թիվ 34 ընտրատարածքում: Պատգամավորն այսօր էլ նույն վճռականությամբ անպայման առաջադրվելու է: «Իմ գրասենյակը, որպես պատգամավորի գրասենյակ, 2007թ-ից մինչ օրս մշտապես աշխատել է, մշտապես ժողովրդի հետ շփում ենք ունենում ու դրա արդյունքում ազգաբնակչությանը հետաքրքրող խնդիրների մասին հարցի կամ հայտարարության տեսքով հանդես ենք եկել ԱԺ-ում: Սոցիալական ոլորտում հսկայական աշխատանք ունենք կատարած, այդ ամեն ինչը մեզ հնարավորություն է տալիս մտածելու, որ մենք անպայման պետք է առաջադրվենք, քանի որ շատ աշխատանք ենք կատարել, եւ բնականաբար էլի կա պատրաստակամություն աշխատելու, համագործակցելու, մեր գյումրեցիների համար մի լավ բան կատարելու»,-ասում է պատգամավորը:

Այն, թե տեղակ է՝ ով է պայքարելու իր հետ նույն ընտրատարածքում, Մ.Գրիգորյանը նշեց. -Այս պահին լոկ զրույցներ են…Ես բազմիցս ասել եմ, եթե կան մարդիկ, ովքեր կուզենան իրենց ուժերը չափել 34 ընտրատարածքում՝ ինձ հետ, մենք պատրաստ ենք, ուրախ ենք, սպասում ենք այն թեկնածուին, ով կուզենա մեզ հետ մրցել:

-Միակ թեկնածուն լինելն էլ հետաքրքիր չէ, -գտնում է պատգամավորը:

-Այդ ամենը հետաքրքիր ու համով է, երբ կա պայքար, մրցակցություն, ու երբ հաղթում ես մրցակցության արդյունքում՝ դա ավելի հզոր է:

Մարտուն Գրիգորյանը նշում է, որ այս 5 տարիների ընթացքում չկա որեւէ ծրագիր, որն իր կողմից առաջարկվել ու կյանքի չի կոչվել, ապա ավելացնում՝ «Ես միայն 34 ընտրատարածքի համար չեմ աշխատել, այ

լ ամբողջ քաղաքի, 2009թ.մայիսից՝ ամբողջ մարզի համար»:

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս կվարվի պատգամավորը, եթե չընտրվի՝ հավելեց.«Մեր թիմակիցներից չկա մեկը, որ գոնե մտածի, թե հանկարծ կարող է մենք չանցնենք»:


Դիտումներ` 3181
Ամսաթիվ` 18-01-2014, 21:44
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՇՐՋԱՊԱՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

ԱՍՈՒԼԻՍ ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲՈՒՄ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ

ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ 2010թ.

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում