ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆՔ


ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԵՆՔ

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի պաշտոնական կայք էջն արդեն համացանցի am տիրույթում է` www.martungrigoryan.am հասցեով: Կայք էջում մեկտեղվել են պատգամավորի գործունեության արխիվից վերցված կարեւորագույն տեղեկատվություն, որը խիստ բազմազան է՝ քաղաքական, կուսակցական, պատգամավորական, հասարակական եւ սոցիալական: Այստեղ բացի նորությունների, տեսանյութերի, տեսաֆիլմերի եւ լուսանկարների առանձին բաժիններից գործում է նաեւ պատգամավորի ԱԺ գործունեությունն ամփոփող հատուկ բաժին, որտեղ այցելուները կգտնեն պատգամավորի օրենսդրական գործունեությանը վերաբերող փաստեր եւ մանրամասներ:

Մարտուն Գրիգորյանի գրասենյակի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը շատ է կարեւորում կայքում տեղ գտած «Հարց պատգամավորին» էջը, քանի որ այստեղ քաղաքացիները կարող են իրենց հետաքրքող հարցերն ուղղարկել պատգամավորին, որոնք կպատասխանվեն 7 աշխատանքային օրից հետո:

Կայք էջն առանձնանում է իր յուրօրինակ դիզայնով եւ ձեւավորմամբ, այստեղ ամեն ինչ ներկայացված է շատ մատչելի, որն իր ամբողջական տեսքով խոսում է նորության եւ թարմության մասին:

Ժամանակակից կյանքի պահանջներին համընթաց կայքի պատասխանատուները մտածել են նաեւ մի շատ կարեւոր բաղադրիչի մասին, այն է՝ ուղիղ հեռարձակմամբ համացանցում կարող եք հետեւել Մարտուն Գրիգորյանի մասնակցությամբ հեռուստաեթերներին:


Դիտումներ` 3007
Ամսաթիվ` 19-01-2014, 01:21
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԻՆԳՇԱԲԹԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՇՐՋԱՊԱՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ԱՍՈՒԼԻՍ ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲՈՒՄ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃ՝ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԵՐ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում