ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ


ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎՍՏԱՀ Է ԻՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ

Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը Շիրակի մարզի թիվ 34 ընտրատարածքում շատ նորմալ ընտրապայքար է ակնկալում: Գրիգորյանի մրցակիցը լինելու է գործարար Արման Սահակյանը, ում թեկնածությունն առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

«Շատ լավ, շատ նորմալ ընտրապայքար եմ ակնկալում, սովորական պայքար»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարտուն Գրիգորյանը: Վերջինս բացարձակապես որեւէ մտավախություն չունի, թե իր դեմ կարող են վարչական լծակներ կիրառվել:

Հարցին, թե 34 ընտրատարածքում իրար դեմ պայքարում են կառավարող կոալիցիայի երկու ներկայացուցիչներ, հնարավո՞ր է արդյոք, որ իրեն առաջարկեն լքել ընտրապայքարը, Մարտուն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե առաջարկության տեղ կա, պետք է առաջարկությունն անեն նրան, ով նոր է ցանկություն հայտնում առաջադրվելու: Ես տվյալ տարածքի գործող պատգամավորն եմ, իմ թեկնածությունը առաջադրել եմ ու միանշանակ հաղթելու եմ: Վստահ եմ իմ հաղթանակին»:


Դիտումներ` 2925
Ամսաթիվ` 19-01-2014, 02:11
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՀԻՆԳՇԱԲԹԻ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ՇՐՋԱՊԱՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻՆ

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «ԳԱԼԱ NEWS» ՀԱՎԵԼՎԱԾԻ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

ԱՍՈՒԼԻՍ ԳՅՈՒՄՐՈՒ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՊԱՐԵԶ ԱԿՈՒՄԲՈՒՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում