ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ


ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ

ԳԱԼԱ հեռուստաընկերություն

Մի խումբ ոստիկաններ խուզարկություն իրականացնելու նպատակով երեկ երեկոյան ժամը 19 անց 30-ի սահմաններում այցելել են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի՝ Լալայան 2գ հասցեում գտնվող բնակարան: Ի՞նչ պատճառով են ոստիկանները խուզարկություն նախաձեռնել ու ի՞նչ են փնտրում պատգամավորի բնակարանում:

Երբ ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանող խումբ հասել է դեպքի վայր, ոստիկաններն արդեն տարածքում չեն եղել: Մարտուն Գրիգորյանի խորհրդական Աղասի Աբրահամյանը լրագրողին պատմել է, որ ոստիկանները նախ ներկայացրել են դատարանի այն որոշումը. որով թույլատրվում է Գրիգորյանների բնակարանում խուզարկություն իրականացնել, ապա պահանջել են բնակարանի սեփականության վկայականը, ու պարզել, որ տունը հանդիսանում է Մարտուն Գրիգորյանի սեփականությունը, ուստի պատգամավորի անձեռնմխելիության փաստը հաշվի առնելով, խուզարկություն չեն կատարել ու հեռացել են: Քաղաքական լուրջ պրոցեսների նախաշեմին սա կարելի է համարել ահաբեկում,- լրագրողի հետ զրույցում նշել է Մարտուն Գրիգորյանի խորհրդական Աղասի Աբրահամյանը: Նրա կարծիքով պատգամավորի բնակարանում խուզարկություն ցանկացել են իրականացնել օրերս Գյումրիում տեղի ունեցած իրենց համար անհայտ դեպքերի ու ծեծկռտուքի պատճառով: Այլ քայլերով, ըստ Աղասի Աբրահամյանի, պատգամավորին ու նրա թիմակիցներին ուղղակի շեղում են լուրջ աշխատանքից: Այնուհետեւ լրագրողը պարզել է, որ Գրիգորյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու նախաձեռնությունը Գյումրու ոստիկանությանն է եղել: Երեկ երեկոյան ժամը 20-անց 30-ին ոստիկանության Գյումրու բաժնում աշխատանքային ակնհայտ եռուզեռ էր: ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրողին փոխանցել են, որ մարզային, քաղաքային ոստիկանության ղեկավար մարմինները, ինչպես նաեւ Գյումրի ժամանած երեւանյան ոստիկանները խորհրդակցություն են անցկացնում, իսկ օպերատիվ խմբի ղեկավար Արթուր Գրիգորյանը նշել է, թե Գյումրու ոստիկանության օպերատիվ խումբն է փորձել խուզարկություն իրականացնել պատգամավորի բնակարանում: Lրագրողի այն հարցին, թե ի՞նչ նպատակ ունի խուզարկությունը, եւ ինչ են փնտրելու Մարտուն Գրիգորյանի բնակարանում, նա պատասխանել է, թե հետախուզման մեջ գտնվող քաղաքացու են փնտրում, իսկ պատգամավորի տանը խուզարկություն անցկացնելու համար այսօր դիմելու են Ազգային ժողով: Այնինչ, ավելի ուշ ոստիկանապետ Վարուժան Շաշիկյանը լրագրողին տեղեկացրել է, թե ոչ մի խուզարկության փորձ էլ չի եղել, դա ուղղակի հեյրուրանք է:
Դիտել տեսանյութը


Դիտումներ` 2913
Ամսաթիվ` 19-01-2014, 02:22
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԽՈՒԶԱՐԿԵԼ ԲՀԿ-ական ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՏՈՒՆԸ

ՇՐՋԱՅՑ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈւՄ

«ԿԵՆԴԱՆԻ ՄԱՏՅԱՆ» 7.12.2012

ՄԱՐՏՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ «ԳԱԼԱ NEWS» ՀԱՎԵԼՎԱԾԻ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ

ՀԱՐԳԱՆՔ ԵՎ ՍԵՐ` ՄԵՐ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում