ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ (Տեսանյութ)


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզային կազմակերպության տարեմուտի հավաքի համար Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճը փոքր դուրս եկավ և դա անսպասելի չէր. մարզային խորհրդի և Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ցանկությունն էր այդ ամփոփիչ միջոցառմանը տեսնել իրենց հետ համագործակցող բոլոր պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներին` Գյումրու քաղաքային և մարզի նախկին վարչական շրջանների տարածքային խորհուրդների  ակտիվին և նրանց երեխաներին, թիվ, 5, 17, 24, Ղարիբջանյանի դպրոցների, Օլիմպիական հերթափոխի քոլեջի սաներին, կույրերի միավորման, ծերերի և հաշմանդամների տան, Նանսենի անվան մանկատան, «Թռչունյաց տան», թիվ 1 խնամքի կենտրոնի աշխատակիցների և խնամարկյալների երեխաներին, «Արաքս», «Փյունիկ», «Անի» հասարակական կազմակերպությունների շահառուներին և  նրանց հետ ամփոփել այս` բոլոր առումներով դժվարին տարում արվածը, մի փոքր խոսել առաջիկայի մասին:

Առաջինը հավաքվածներին դիմեց կուսակցության մարզային խորհրդի նախագահի տեղակալ Վաղարշակ Յայլոյանը, ում պատիվ էր վիճակվել նաև հրապարակել  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ամանորյա ուղերձը:

Մարզային խորհրդի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն իր ելույթի սկզբում հիշատակեց այն հսկայածավալ աշխատանքը, որ անցած 9 ամիսներին իրագործվել է Գյումրիում: Աճեմյանցիների պատրաստած տարեմուտի ներկայացումը, որ լավատեսական տրամադրությամբ է համակում հանդիսատեսին, ուրախություն պարգևեց դահլիճում հավաքված փոքրիկներին, իսկ Ջի-Էմ- Ար  ստուդիայի երգիչ-երգչուհիների կատարումներն էլ ավելի բարձրացրեցին տոնական տրամադրությունը: Դահլիճից դուրս, թատրոնի հրապարակում փոքրիկներին սպասում էին Գագիկ Ծառուկյանի ուղարկած նվերներով ծանրաբեռ միկրոավտոբուսները:   «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կազմակերպության երիտասարդական թևի ներկայացուցիչները մեր փոքրիկ հայրենակիցներին և նրանց ծնողներին հանձնեցին քաղցրեղենով և խաղալիքներով լի պարկեր` կուսակցության առաջնորդի` հատուկ փոքրիկների համար նախատեսված ուղերձով:

Դիտել "ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ" տեսանյութը (1):



Դիտումներ` 2976
Ամսաթիվ` 18-01-2014, 17:26
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԶՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ 2011թ.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ

ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում