ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃ՝ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԵՐ (Տեսանյութ)


ԲՀԿ  ՇՄ  խորհուրդն  իր  գործունեության  մեկամյա   տարեգրության ընթացքում աչքի է ընկել  ակտիվ  և ընդգծված աշխատաոճով:  Նորի փնտրտուքը բնորոշ է Մարտուն Գրիգորյանին:  2010թ-ին կուսակցության աշխատանքային  ծրագրերը  կազմելու  և պարզապես տարածքային խորհուրդների հետ սերտ համագործակցությունն ապահովելու  համար որպես կազմակերպչական  աշխատաձև մարզային խորհրդի կողմից որոշվեց  կիրառել արտագնա նիստերի  պրակտիկան, որը ենթադրում է ոչ  միայն  անմիջական շփումներ  մարզային խորհրդի  անդամների հետ, այլ  նաև  տարածքներում  ծանոթացում  տեղի  խնդիրներին:

Մարզային խորհրդի առաջին այցը կայացավ  Մարալիկում:  Այստեղ օրը նաև  տոնական  էր,  քանի  որ նախկինում  Մարալիկի  տարածքային խորհուրդը  գործում էր նախկին  կենցաղի տան տարածքում` զուրկ նորմալ գրասենյակային պայմաններից:  Նոր  գրասենյակներ  ունենալու առաջարկությունը  ոչ միայն  այս  տարածքում,  այլև Աշոցքում և Ամասիայում, Մարտուն Գրիգորյանի կողմից ներկայացվել էր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով և հավանություն էր տվել:  Առաջիննը Մարալիկում բացվեց նոր ու հարմարվետ գրասենյակ:

Նիստում հաստատվեց մյուս տարածքներ  այցելելու ժամանակացույցը, Մարտուն Գրիգորյանն  առաջարկեց  այսուհետ արտագնա նիստերը դարձնել աշխատանքային նոր ձևաչափ: Տեղերում լսվեցին 2010թ. մարզային աշխատանքային ծրագրում ընդգրկվելիք առաջարկություններն  ու օրախնդիր այլ  հարցեր: Հատկանշական է, որ տարածքային խորհուրդների  ներկայացուցիչները ևս մեծ ոգևորություն  էին ապրում այս կերպ աշխատելու  հեռանկարից:

Մյուս այցերը մարզային խորհուրդը կատարեց հաջորդաբար` Արթիկ, Աշոցք, Ամասիա: Այս տարածաշրջաններում ևս լսելով տեղի պատասխանատուների առաջարկությունները, մարզային խորհուրդը մեկ առ մեկ ուսումնասիրեց   ներկայացվող հարցերը, դրանց հրատապությունն ու կարևորությունը` առանձնացնելով առավել արդիական  խնդիրները ներկայացնել կուսակցության առաջնորդին, որոնք հավանության արժանանալու պարագայում կընդգրկվեն  և 2010թ. աշխատանքային ծրագրում:

Աշոցքում եւս տեղի ունեցավ նոր գրասենյակի բացում, իսկ Ամասիայում նորամուտը կլինի  մի փոքր ուշ:

Տարածքային այցելությունների վերջին հասցեն  Ախուրյանն էր: Նիստին  մասնակցում էին ԲՀԿ փոխնախագահ, կենտրոնական գրասենյակի ղեկավար Սամվել  Ադամյանը, և գրասենյակի հրահանգիչ Տիգրան Արեյանը: Մինչ մարզային  նիստի մեկնարկը տեղի ունեցան   Ախուրյանի տարածքային խորհրդի նախագահի ընտրություններ, նախագահի պաշտոնում ընտրվեց Հովհաննես Աղաբեկյանը, իսկ խորհրդի քարտուղարի պաշտոնում  ընտրվեց Բայանդուրի գյուղապետ Հովակիմ Սարգսյանը:Այստեղ հանդիսավոր պայմաններում կուսակցական վկայական ստացավ հայտնի մարզիկ Լևոն Գեղամյանը , որը ընդգրկվեց Ախուրյանի տարածքային խորհրդի կազմում:

Օրակարգային հարցերի քննարկումից հետո Սամվել Ադամյանը խոսեց մարզային խորհրդի մեկամյա գործունեության մասին, ինչը ըստ  նրա օրինակելի է և միայն գովելի:

Մարզային խորհրդի վերջին այցը Գյումրու քաղաքային խորհրդում էր: Այստեղ ևս քննարկվեցին ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև հստակեցվեցին  մարզային և քաղաքային խորհուրդների հետագա համագործակցության և ռազմավարության  մի շարք

Դիտել "ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃ՝ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԵՐ" տեսանյութը (1):



Դիտումներ` 2848
Ամսաթիվ` 18-01-2014, 17:29
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ 2011թ.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ՀՈԳՍԵՐԸ

ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ 2010թ.

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում