ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ 2010թ. (Տեսանյութ)


ԲՀԿ  լայն ընդգրկուն  ազգանպաստ  գործունեությունը,  նրա  առաջնորդ  Գագիկ   Ծառուկյանի  մշտական  զգայուն  վերաբերմունքը  բնակչության  հոգսերի ու խնդիրների   նկատմամբ,  ինչպես   նաև  արդյունավետ,    շիրակցիների ,   գյումրեցիների  համար  մշտապես  շահեկան  համագործակցությունը  կուսակցության  Շիրակի  մարզային  խորհրդի   հետ  օրավուր   ավելացնում  է  «Բարգավաճ  Հայաստան»-ին  անդամագրվել   ցանկացողների  թիվը:  Գյումրի  Գագիկ  Ծառուկյանի  այցելության  օրը  պատրաստ  էին  500-ից ավելի շիրակցի  նորագիրների  վկայականները,  սակայն  այցելությունը խիստ   հագեցած  էր  և  վկայականների   հանձնման  հանդիսությունը թողնվեց  ավելի ազատ և  պակաս  ծանրաբեռնված օրվա:  Երեկ  ԲՀԿ  ՇՄ   խորհրդի գրասենյակում  տրամադրությունը  տոնական  էր, ամեն ինչ  արվել  էր  նորագիրների  համարձակ քայլը  հավուր  պատշաճի  նշելու  համար: Միջոցառումը  մեկնարկեց կուսակցության հիմնով, որից հետու նորագիրներին  ողջունեց ին   ԲՀԿ ՇՄ  խորհրդի նախագահ  Մարտուն Գրիգորյանը և կուսակցության  Գյումրու քաղաքային խորհրդի նախագահ  Վարդևան Գիգորյանը:

Օրեցօր  ավելի  ու ավելի  մեծ  թվով  մտավորականներ են  դիմում  մարզային  խորհրդին  կուսակցական  մեծ  թիմում  ընդգրկվելու ,  մեծ  գործերի  մասնակից  լինելու խնդրանքով,  ինչը   նպաստել   է կուսակցությունը  որակապես  ամրապնդելուն:

Կատարվեց  նորագիրների երդման հանդիսավոր արարողությունը,   որը ենթադրում  է  ոչ  միայն ընդունել կուսակցության ծրագրային դրույթները  և նպաստել դրանց իրականացմանը , այլ նաև  բարձր  պահել կուսակցության պատիվը և բարի համբավը:

Հատկանշական  է, որ  նորագիրների  շարքերում  գերակշռում  էին կանայք, և  ինչպես  նրանք  բնորոշեցին,  հայուհին  միշտ կանգնած է  եղել  երկրի կառուցման,  այսօր արդեն բարգավաճման  ճանապարհին:

Ստեղծված  անմիջական  մթնոլորտում` հյուրասիրության սեղանի շուրջ,     կուսակցության   շարքերը համալրող   բարգավաճականները   շփվեցին  Մարտուն Գրիգորյանի , կուսակից ընկերների հետ  և գոհունակությամբ ու պատրաստակամության ևս  մեկ անգամ  հավաստեցին, որ պատրաստ են ծառայելու երկրի  բարգավաճման համար:

Դիտել "ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ 2010թ." տեսանյութը (1):



Դիտումներ` 3155
Ամսաթիվ` 18-01-2014, 17:35
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԱՄԱՍԻԱՅՈՒՄ

ԽՈՍՔԸ՝ ԳՈՐԾ

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2010թ.

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Տարեցները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում