ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ (Տեսանյութ)


Սեպտեմբերի 11-ին Գյումրիում էր Աշխատանքի եւ  սոցիալական  հարցերի  նորանշանակ  նախարար Արթուր  Գրիգորյանը:  Մայրաքաղաքից  այցելած  պատվիրակությանը  դիմավորեց   եւ  Գյումրիում  ուղեկցում էր  ԲՀԿ  ՇՄ խորհրդի  նապագահ, ԱԺ  պատգամավոր  Մարտուն Գրիգորյանը:  Նախարարի  առաջին  կանգառը  Գյումրու  ծերերի  և հաշմանդամների   տուն- ինտերնատում  էր:  Այստեղ    շրջայցի  ընթացքում նախարարը  ծանոթացավ  կառույցի    պայմաններին  եւ  առաջնային  խնդիրներին, շրջեց պահեստային եւ  ճաշարանային հատվածներում,   ինչպես նաեւ  տեղեկացավ  շահառուների  բարոյահոգեբանական եւ առողջական վիճակի  մասին:  Տուն -ինտերնատի  բնակիչ  100 - ամյա  Աննա  Պալցյանը  իր  կեցության օրոք  շատ  հյուրեր  էր  ընդունել  եւ  շատերին  ողջույնի խոսք  ասել, սակայն  նախարար  Արթուր  Գրիգորյանին որոշել  էր  այլ  ձևով ողջունել:

Նախարարն  այստեղ  նկատեց, որ  հաստատությունը  մշտապես  գտնվում է ԲՀԿ ՇՄ խորհրդի  նախագահ  Մարտուն Գրիգորյանի հոգածության ներքո,  քանի  որ տուն ինտերնատի  և  պատգամավորի  միջև  հաստատված  գործնական  կապը չնկատել  հնարավոր  չէ:

Երևանյան  պատվիրակության  հաջորդ  կանգառը  Գյումրու  երեխաների  տանն  էր:  Այստեղ եւս   նախարարը ծանոթացավ  շահառուների  կեցությանն  ու  կենցաղին վերաբերող  մի շարք  հարցերի, հյուրերը  այցելեցին  նաեւ  հաստատության նոր  մասնաշենք,  որը  շահագործված  է , սակայն փոքրիկ  բնակիչներն այստեղ  դեռ  չեն բնակվում, սպասում են հանդիսավոր   բացման արարողությանը: Երեխաների  տանը բնակիչները   նախարարին  զարմացրեցին իրենց  ողջույնի խոսքով:

Այնուհետև հյուրերը  եղան   Ֆ.Նանսենի անվան  թիվ 2 խնամքի  տանը, Արթուր Գրիգորյանն այստեղ  ևս  ծանոթացավ  հաստատության  խնդիրներին,   որոնք ըստ  նախարարի  պետք է  համատեղ  աշխատանքի  և  ջանքերի  շնորհիվ   լուծում գտնեն:

Աշխատանքի և  սոցիալական հարցերի  նախարարին հետաքրքում  էր, թե փոքրիկները  զբաղվու՞մ են արդյոք  սպորտո:Պարզվեց  խնամքի  տան  փոքրիկ  շահառուները  հետաքրքրված  են  ամենտարբեր  մարզաձևերով:

Գյումրու  թիվ 1 խնամքի կենտրոնում շարունակվեց   նորանշանակ նախարարի   ճանաչողական  այցը,  նախարարը  եղավ 2  մասնաշենքերում , որտեղ  կազմակերպվում են երեխաների  սննդի,  զբաղվածության  և  հանգստի  հարցերը:  Գորգագործության  խմբակում  նախարարին  և  նրան  ուղեկցող  ԱԺ  պատգամավորի  Մարտուն Գրիգորյանին  խնամքի  տան սան Նոնա Ստեփանյանը  անակնկալ  էր  պատրաստել,  նա հյուրերին  նվիրեց  իր  ձեռքով  գործած  գորգեր:

Երևանյան  պատվիրակությունը  այնուհետև  այցելեց  Հաշմանդամների մասնագիտական  կողմնորոշման և  աշխատանքային վերկանգնողական կենտրոն:  Այս հաստատությունը  իր  գործառույթներով  որպես  այդպիսին  նոր   ինստիտուտ է  համարվում , ուստի  ոչ  միայն  նախարարի , այլ նաև հյուրերի համար  անչափ  հետաքրքիր  էր  հաստատության  գործառույթների  մասին  տեղեկացվելը:

Նախարարի  կողմից  տրված  գնահատականն այս  բոլոր  կառույցների աշխատանքի  վերաբերյալ  բարձր  էր: Չնայած, որ  թիվ 1 և 2  խնամքի  տներում  շենքային  պայմանները  ոչ  բարվոք  էին, սակայն երկու  հաստատությունների նորանշանակ տնօրեններ`  Գինուշ  Զատիկայնը  և Անահիտ  Կարապետյանը կարողացել  էին  այս կարճ  ժամանակահատվածում  հսկայածավալ  աշխատանքներ  կատարել,  ովքեր  արժանացան  նախարարի  առանձնահատուկ  գովեստի  խոսքերին:

Արթուր  Գրիգորյանն  իր  ճանաչողական այցի  ավարտին,  այցելեց նաև ԲՀԿ Շիրակի  մարզային խորհուրդ, հանդիպում  ունենալով  մարզային խորհրդի  ակտիվի  հետ: Նախարարը  նախ իր  գոհունակությունն ու հիացմունքը հայտնեց այս  մարզում  ձևավորված  ակտիվի  վերաբերյալ,  ինչպես նաև  խոսեց  առաջիկայում  սպասվող  ոլորտային  փոփոխությունների,  կենսաթոշակի  և ընտանեկան նպաստի  համակարգերում  սպասվող  փոփոխությունների  մասին: Արթուր Գրիգորյանը  փաստեց,  որ  մասնավորապես  ընտանեկան նպաստ  համակարգում  առկա  են աղաղակող  մի շարք   թերություններ, որոնք  պետք  է  անհապաղ  վերացվեն:

Հանդիպման  ավարտին  կուսակցական  ակտիվը հնարավորոթյուն ունեցավ  նախարարի  հետ  շփվելու, ոլորտում առկա խնդիրները  միասին քննակելու, և  պարզապես  անմիջականորեն  հարաբերվելու:  ԲՀԿ ՇՄ խորհրդի նախագահ  Մարտուն Գրիգորյանը  ներկաներին խոստացավ  այս  ձևաչափով  կուսակցությունը  ներկայացնող  մյուս  նախարարների ,  ԱԺ  փոխնախագահի, ԱԺ պատգամավորների, կուսակցության քաղաքական  խորհրդի  անդամների  հետ  հանդիպումները դարձնել  հաճախակի:

Դիտել "ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3267
Ամսաթիվ` 18-01-2014, 17:37
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ՀՈԳՍԵՐԸ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում