ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ` ԱՌՈՂՋ ԱԶԳ (Տեսանյութ)


Խթանել սպորտի զարգացումը և ապագա օլիմպիականներին պատրաստել այսօրվանից.  այս կարգախոսով ՀԱՕԿ  Երեխաների պաշտպանության  միջազգային օրվան նվիրված  մարզական միջոցառում  անցկացրեց Գյումրիում: Միջոցառման կազմակերպման և իրականացման գործում իր ներդրումն ունեցավ ԲՀԿ Շիրակի մարզային խորհուրդը` հանձին խորհրդի նախագահ, Ազգային Ժողովի  պատգամավոր Մարտուն Գրիգորյանի: Մարզային խորհրդի հրավերով միջոցառմանը մասնակցեցին ոչ միայն Գյումրու  տարբեր դպրոցների, մանկատների և խնամքի կենտրոնի սաներ, այլ նաև մարզի բոլոր տարածաշրջաններից փոքրիկներ, ընդհանուր թվով 200`  4-9 տարեկան երեխաներ: Միջոցառման մեկնարկը տրվեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ողջույնի խոսքով:

Մարզական այս տոնը,  որտեղ կազմակերպիչների բնորոշմամբ պարտվողներ չկան, կան հաղթողներ, և այդ հաղթանակը պատկանում է  200 մասնակիցների, առաջինը կազմակերպվեց  Շիրակի մարզում, քանի որ  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գնահատմամբ, այս մարզն իսկապես մարզական ավանդույթներ ունի:

ՀԱՕԿ ներկայացուցիչների հավաստմամբ, միջոցառման բարեհաջող անցկացումը պայմանավորված է հիանալի համագործակցությամբ: Խոսքը, իհարկե, առաջին հերթին  վերաբերում է ԲՀԿ  Շիրակի մարզային խորհրդի կողմից տարված  կազմակերպչական   աշխատանքներին: Նմանատիպ փոխգործակցությունն է, որ տալիս է ցանկալի  պտուղներ, համոզված է ՀԱՕԿ քարտուղար    Հրաչ Ռոստոմյանը:

Մարզի բոլոր  տարածաշրջանների  մասնակիցների  համար միջոցառումն աննախադեպ էր, քանի որ փոքրիկները երբևէ  նման մարզական  միջոցառման մասնակցելու հնարավորություն չէին ունեցել:

2 ժամ տևած  մարզական տոնի ավարտին բոլոր մասնակիցները,  անկախ ցուցաբերած արդյունքներից, օլիմպիական կոմիտեի կողմից ստացան վկայականներ  և նվերներ,  քանի որ  տոնն առանց նվերների չի լինում: Ամենավերջում փոքրիկները հիշարժան  օրվա տպավորություններից բացի  իրենց հետ տարան լուսանկար ԱԺ պատգամավոր Մատուն Գրիգորյանի և կազմակերպիչների հետ:

Դիտել "ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ` ԱՌՈՂՋ ԱԶԳ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3205
Ամսաթիվ` 18-01-2014, 17:47
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՐԳԱՆՔ ԵՎ ՍԵՐ` ՄԵՐ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

ՍԵՐՈԲ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ 2011թ.

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ՎԱՂՎԱ ԱՊԱԳԱՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում