ՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՀԱՐԿ Է ՆՇԵԼ (Տեսանյութ)


Ուսուցչի տոնին  Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հերթական ուշադրությունն ու  ջերմորեն վերաբերմունքը  զգացին  այս տարի արդեն  ոչ  միայն  թիվ 34  ընտրատարածքի  դպրոցներն , այլ նաև  ամբողջ  Գյումրիի  մանկավարժական հանրույթը,  ինչպես նաև  շարունակվեց  «Տրանս Ակնթարթ»  տրանսպորտային  ընկերության և Մարտուն Գրիգորյանի համատեղ  ակցիան` Շիրակի մարզի  համայնքներում  գյումրիաբնակ  մանկավարժներին  անվճար երթևեկության կտրոնների տրամադրման գործընթացը:

Վաղ  առավոտից  պատգամավորի  գրասենյակի  երիտասարդական թևի  ներկայացուցիչները  քաղցրավենիքով  լի զամբյուղներով և  տորթերով այցելեցին դպրոցներ:

Իսկ մանկավարժների տոնական տրամադրությունը , կարելի  է ասել, կրկնապատկվեց,  քանի  որ վերջին տարիներին կրթության և  դպրության նկատմամբ  ուշադրության պակասը  լրացնում է  ԱԺ  կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և  երիտասարդության  հարցերի մշտական   հանձնաժողովի  փոխնախագահ  Մարտուն Գրիգորյանը:

Երիտասարդական թևի ներկայացուցիչներն իրենց հետ  բերել էին պատգամավորի` ուսուցչի օրվա  առթիվ  հղած  ուղերձը:

Մտավորականության  այս  ստվար  զանգվածն այսօր  չի կարող  չնկատել Մարտուն Գրիգորյան  պատգամավորի  աշխատանքները ամենատարբեր  ոլորտներում:  Բարեգութ  վերաբերմունքը  բխում է բարի  հոգուց, նշում էին  նրանք:

Միաժամանակ  մարզի  համայնքներում  Մարտուն Գրիգորյանի գրասենյակի և  Տրանս Ակնթարթ  ընկերության ներկայացուցիչները  իրակացնում էին անվճար  երթեևեկության  կտրոնների    տրամադրման ակցիան, «Տրանս  ակնթարթ» ընկերության  ներդրումն այս  ակցիայում տարեկան կազմում է 50 հզ. ամերիկյան դոլար:

Համայնքներում  մանկավարժներն  իրենց  գոհունակության  խոսքն  էին  հղում պատգամավորին, ով  ամեն  տարի  չի մոռանում   նրանց  և  իր  գեղեցիկ վերաբերմունքին է արժանացնում:

Ազգային Ժողովի  պատգամավոր  Մարտուն Գրիգորյանի  ցանկացած  գործունեություն  հասարակության կողմից  գնահատվում է ժամանակին համաքայլ, քանի որ  այն ինչ  արվում է  դրա  անհրաժեշտությունը հասարակությունը  զգում է:

Դիտել "ՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՀԱՐԿ Է ՆՇԵԼ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3121
Ամսաթիվ` 18-01-2014, 17:50
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳՈՐԾ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2010թ.

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Տարեցները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում