ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ՎԱՂՎԱ ԱՊԱԳԱՆ (Տեսանյութ)


Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ամենից շատ ուշադրության և հոգածության կարիք ունեն սոցիալապես  անապահով խմբերի երեխաները, որպիսիք են` մանկատան, խնամքի տան սաները: Հենց այս խավն էլ միշտ  ԲՀԿ  ՇՄ խորհրդի, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ուշադրության կենտրոնում է հայտնվում: Գյումրու   թիվ  5, 24 դպրոցների և Ֆ.Նանսենի անվան մանկատան, թիվ 1 խնամքի կենտրոնիև Բայանդուրի համայքնի շնորհաշատ սաներին մեկտեղելու և մշակութային ծրագրով հանդես գալու առաջին փորձը հաջողված էր, որը քննություն էր բռնել այս մայիսի 1-ին Գյումրու տարեցների և հաշմանդամների տուն ինտերնատում: Հունիսի 1-ին  ԲՀԿ ՇՄ խորհրդի մշակույթի, կրթության և Գիտության հանձնաժողովների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ հաստատությունների սաների համատեղ ելույթը տեղի ունեցավ Գյումրու Մ.Մաշտոցի անվան դպրոցի դահլիճում: Մեկ և կես ժամ տևած միջոցառման ընթացքում,  օրվա հերոսները` փոքրիկները, կարողացան հանդիսատեսին  համակել բարձր տրամադրությամբ, քանի որ աշխատանքային հանձնաժողովի կողմից, որը համալրված է արվեստի և մշակույթի ներկայացուցիչներով , ընտրված էին լավագույն համարները` հայկական երգ ու պար, արտասահմանյան պարեր, ասմունք և բեմականացում ` Հովհաննես Թումանյանի  «Անխելք մարդը» պատմվածքի ժամանակակից  բեմադրմամբ, որտեղ թիվ 5 դպրոցի սաները լիրաժեք կարողացան ցույց տալ իրենց բեմական շնորհը:

Բեմ բարձրացած փոքրիկները իրենց կատարումներով  կարողացան հանդիսատեսի մոտ հաստատել այն իրողությունը, փաստը, որ ցանկացած ոլորտում լավ աշխատանքը տալիս է դրական  արդյունքներ, իսկ կայացած միջոցառման ամենակարևոր երևույթն այն  է, որ այստեղ մեկ բեմում ելույթ ունեցան հատուկ կարիքներով երեխաներ, մանկատան, խնամքի տան սաներ և պարզապես հանրակրթական դպրոցի սաներ: Կազմակերպիչները համոզված են, որ այս խավերի փոխինտեգրումը  ընթացք  է վերցրելև տալիս է լավագույն   պտուղներ:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գիրգորյանը կայացած միջոցառման ավարտին հատուկ շնորհակալագրեր հանձնեց Գյումրու թիվ 5, 24, դպրոցների, Ֆ.Նանսենի անվան մանկատան , թիվ 1 խնամքի կենտրոնի տնօրեններին և Բայանդուրի գյուղապետին, միջոցառման կազմակերպման և ակտիվ մասնակցության համար:

Էլ ինչ տոն առանց տոնական տրամադրության և հյուրասիրության, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն այս մասին ևս հոգացել էր, մասնակից բոլոր երեխաները միջոցառումից հետո մասնակցեցին «Հալիձոր» հանգստյան գոտում կազմակերպված հյուրասիրությանը, որտեղ շարունակվեց տոնական բարձր տրամադրությունը: Ամեն ինչ այստեղ հոգացել էին, երեխաների օրը տոնի վերածելու վերաբերյալ` երաժշտություն, կազմակերպված խաղեր և անմիջական շփումներ:

Տոնական հյուրասիրության գագաթնակետը տորթի  կտրման  արարողությունն էր:

Միջոցառմանը մասնակից հաստատությունների տնօրենները երեխաների անունից հայտնեցին իրենց գոհունակությունը Մարտուն Գրիգորյանին, քանի որ նախկինում երբևէ նման միջոցառումների մասնակցելու առիթ և հնարավորություն չէին  ունեցել:

Ամբողջ միջոցառման ընթացքում այս փոքրիկների գեղեցիկ և փայլուն աչքերը վկայում էին, որ անկախ սոցիալական  այն խումբից, որ ներկայացնում են, նրանք պաշտպանված են և գտնվում են ուշադրության կենտրոնում:

Դիտել "ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ՎԱՂՎԱ ԱՊԱԳԱՆ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3081
Ամսաթիվ` 18-01-2014, 17:52
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ` ԱՌՈՂՋ ԱԶԳ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄԻՇՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Տարեցները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում