ԵՐԿՈՒ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ (Տեսանյութ)


Գյումրու   ծերերի և հաշմանդամների տուն ինտերնատի բնակիչների թվում քիչ չեն մարդիկ, ովքեր  ժամանակին հարուստ աշխատանքային  կենսագրություն են հյուսել, բարիք արարել ու վաստակած տոնական տրամադրությամբ  մասնակցել  մայիսմեկյան շքերթիներին:   Փոխվել են  ժամանակները,  չկան  նախկին  շքերթներ, բայց կա տոնի զգացողությունը: ԲՀԿ ՇՄ   խորհրդին առընթեր  գործող գիտության և կրթության, մշակույթի  հանձնաժողովների համատեղ աշխատանքի  արդյունքում իրականություն  դարձավ  խորհրդի   նախագահ Մարտուն Գրիգորյանի նախաձեռնությունը այս անգամ  մշակութային ծրագրով այցելեց տուն ինտերնատ:

Մարզային խորհրդի հետ սերտորեն համագործակցող կազմակերպությունների` թիվ 5, 24 դպրոցների, խնամքի կենտրոնի, Նանսենի անվան մանկատան կոցմից ներկայացված ծրագրերից  մասնագետների խումբն ընտերց լավագույն կատարումները, որոնք էլ հրամցվեցին ծերերի տան բնակիչներին:

Դահլիճում հավաքվածներն ըմբոշխնեցին մեր ազգային երգն ու պարը, վարպետորեն մատուցված ասմունքը, կրակոտ վրացական, լատինամաերիկյան  ու այլ պարեր, Մեծ  հայրենականի թեման արծարծող ռուսերենով ներկայացված   բեմադրություն, բազմաթիվ հաջողված այլ կատարումներ` հանդիսատեսից կորզելով բուռն   ծափահարություններ:  Այս նախաձեռնությունը լավագույն առիթ էր ծանոթանալու համագործակցող կազմակերպություններում առկա  մշակութային ներուժին և հայտանբերելու ժօտված ու տաղանդավոր երեխաներին: Առաջնախախը ավելի քան հուսադրող էր:

Հատկանշական է, որ խոցելի խմբերի այս անգամ `երկու սերունդերի հանդիպումը իսկապես տեղին էր և խիստ անհրաժեշտ, այն  երկուստեք թողեց բարձր տրամադրություն և  հաճելի հիշողություններ:

Պատգամավորը չէր մոռացել նաև հաստատության հոգսերի մասին և իր հետ բերել էր հեռուստացույց վերանորոգվող ճաշարանում տեղադրելու համար:

ԱԺ պատգամավորի այցը Գյումրու տուն ինտերնատ շարունակվեց շրջայցով, հաստատությունում ընթանում են ակտիվ շինարարական   աշխտանքներ, մեծ գործ է արվել պահեստային տնտեսությունում: Ճաշարանային հատվածում կատարվող նորոգումների  արդյունքում  կվերացվեն այն թերությունները, որոնք նկատել էր աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարն իր այցելության ժամանակ:  Մարտուն Գիրգորյանը մոտիկից առնչվեց  տուն ինտերնատի բնակիչների հետ, ապա  հաստատության անձնակազմի հետ քննարկեց մի շարք օրախնդիր հարցեր:  Արդյունքում ձեռք բերված գործնական պայմանավորվածությունները բոլորի համոզմամաբ նոր խթան կլինեն հետագա արդյունավետ աշխատանքի համար:

Դիտել "ԵՐԿՈՒ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3046
Ամսաթիվ` 18-01-2014, 17:59
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ՎԱՂՎԱ ԱՊԱԳԱՆ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում