Իմ թիկունքին ժողովուրդն է
Ամեն տարի ապրիլի 24-ին շիրակցիները և լոռեցիները հարգում են Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը` այցելելով Ջարդի ձոր, որտեղ նաև իրենց խոնարհումն են բերում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ՇՄ խորհրդի նախագահ Մարտուն Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր ԲՀԿ անդամ Ռոբերտ Զաքարյանն ու թիմակիցները: Բացառություն չէր նաև այս ապրիլի 24-ը` Եղեռնի 95-ամյա տարելիցի օրը: Շարունակվեց Եղեռնի օրը Ջարդի ձոր մեկնել ցանկացողներին անվճար տրանսպորտով ապահովելու բարեսիրական ակցիան, որը արդեն տարիներ շարունակ իրականացվում է Մարտուն Գրիգորյանի և « Տրանս-Ակնթարթ» ընկերության կողմից: Երթն սկսվեց մարզային խորհրդի նոր գրասենյակից, որի հանդիսավոր բացումը կկայանա մոտ օրերս: Բարգավաճականները նախ եղան Գյումրու կենտրանական հրապարակում, Յոթվերք եկեղեցու հարևանությամբ Մարտուն Գրիգորյանի հովանավորությամբ կառուցված հուշարձանի մոտ , ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին նաև ի հիշատակ Մեծ Եղեռնի զոհերի տեղադրված խաչքարին, ապա Առաջնորդանիստ եկեղեցում մասնակցեցին պատարագին և կատարվեց մոմավառություն: Ճանապարհը շարունակեցին դեպի Ջարդի ձոր: Այստեղ նույնպես կատարվեց պսակադրության արարողություն:
ԲՀԿ մարզային խորհրդի նախագահն ու անդամները միացան աշխարհասփյուռ հայության մեծ ուխտին` հիրավի, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:
1915թ-ին այստեղ նույնպես տեղի են ունեցել սահմռկեցուցիչ ողբերգական իրադարձություններ: Ըստ վկայությունների զինված թուրքերը հայ տղամարդկանց տարել են այն ժամանակ Արախվալի կոչվող ձորը, սպանել , հետո ուրախ-ուրախ վերադարձել գյուղեր: Եվ որպեսզի բոլորն իմանան իրենց «քաջագործությունների» մասին ոճրագործները վզներից չոբախ էին կախում, թմբուկի նման մի գործիք, որի արձագանքները ազդարարում էին հերթական նախճիրի մասին:
Եղեռնի զոհերի հիշատակի ու ոգեկոչման միջոցառումները շարունակվեցին ապրիլի 25-ին, Բայանդուրի գյուղապետ ԲՀԿ կուսակցության ներկայացուցիչ Հովակիմ Սարգսյանի հրավերով գյուղ այցելեցին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, կուսակցության մարզային խորհրդի նախագահի և մշակույթի հանձնաժողովի անմիջական նյութական և մասնագիտական աջակցությամբ էր իրականություն դարձել օրվա խորհրդին հարիր, հիրավի հաջողված ներկայացումը, որի առաջին հանդիսատեսը եղան բարգավաճական հյուրերը:
Իր տպավորությունների շուրջ հավաքվածների առջև ելույթ ունեցավ Մարտուն Գրիգորյանը:
Պատգամավորն այցելեց նաև գյուղապետարան, ծանոթացավ գյուղի հոգսերին ու խնդիրներին, և պատրաստակամություն հայտնեց հետ այսու ևս իր հնարավորությունների ներածին չափով սատարել բայանդուրցիներին:
Հյուրերը հաճույքով այցելեցին Մարտուն Գրիգորյանի աջակցությամբ ձեռք բերված խեցեգործական հաստոցներով համալրված կիրառական արվեստի դասարան, որն անշուշտ կնպաստի ժողովրդական արհեստի այս հնագույն ճյուղի վերածննդին: