ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻՆ (Տեսանյութ)


Թեքվանդո մարզաձևի` Վրաստանի մայրաքաղաք` Թբիլիսիում կայացած Կովկասի բաց առաջնությունից, ինչպես և սպասվում էր, հարուստ ավարով վերադարձան  հայ մարզիկները : Ուղևորության մեկնարկը տրվեց ԲՀԿ ՇՄ խորհրդի գրասենյակից, որտեղ մարզիկներին, մարզիչներին, մարզաձևի ՇՄ ֆեդերացիայի նախագահ Արա Խաչատրյանին և  ֆեդերացիայի  հանրապետական  գլխավոր  մրցավար  Ավագ Կարապետյանին  ընդունեց,   հաջողություններ մաղթեց և  մարտական  բարոյահոգեբանական լիցքեր հաղորդեց  ԱԺ պատգամավոր Մարտուն Գիրգորյանը:

Այս անգամ  առաջնության մասնակիցներին  տրանսպորտից բացի տրամադրվել էր նաև օրապահիկ, որը ոգևորության ևս մեկ խթան էր պատանի  մարզիկների  համար: ԱԺ պատգամավորի ուշադրությունն ու հոգատարությունը  անընդմեջ զգացող պատանի մարզիկները չէին կարող Թբիլիսիից վերադառնալ ձեռնունայն:  Եվ այսպես, բարձունքը նվաճվաճ է, 23 մասնակիցներից  20-ին  բաժին էր հասել մեդալներ, որը կարելի է լավագույն արդյունքը համարել:

Թեքվանդո մարզաձևի Կովկասի  բաց առաջնության կազմակերպիչները հատուկ պատվոգիր էին շնորհել Մարտուն Գրիգորյանին, հայկական թիմի մասնակցությանն ըստ ամենայնի աջակցության համար:

ԲՀԿ ՇՄ խորհրդի նախագահն իր այցելությամբ և անկեղծ խոսք ու զրույցով ևս  մեկ անգամ հավաստեց այն իրողությունը, որ միշտ պատրաստ է ձեռք մեկնել և օգնել սպորտին, առավելեւս եթե մեր մարզիկները ներկայանալու են արտերկրում և իրենց մասնակցության արդյունքում ևս մեկ անգամ ծածանվեր հայոց եռագույնը:

Մարզիկների հյուրը պարտավորվեց հոգալ մարզադահլիճի 2 ամսվա վարձակալության գումարը, որը նույնպես ընդունվեց ծափահարություններով:

Անմիջական ու ջերմ մթնոլորտում փոքրիկները հնարավորություն ունեցան շփվելու Մարտուն Գիրգորյանի հետ ,իսկ պատգամավորի հետ խմբային լուսանկարը լավագույն հուշն է 5-րդ կովկասյան բաց առաջնությունից:
0

Դիտել "ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻՆ" տեսանյութը (1):



Դիտումներ` 2906
Ամսաթիվ` 18-01-2014, 18:45
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՇՄ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏ

ՀԱՐԳԱՆՔ ԵՎ ՍԵՐ` ՄԵՐ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2010թ.

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում