ՄԱՅԻՍԻ 9, ՆՎԵՐՆԵՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ (Տեսանյութ)


Մեծ հայրենականի 65-ամյա տարելիցին բարագավաճական վետերանները կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից  ջերմագին շնորհավորանքներ և նվերներ ստացան, ինչը ուղարկվել էր նաև Շիրակի մարզ, և կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները  մայիսի 8-ին կեսօրն անց արդեն մարզի համայնքներում էին:

Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում ակցիայի մասնակիցները, ցավոք, փնտրում էին ընդամենը մեկական հասցե, Մարալիկում  կանգառ չեղավ, Արթիկի տարածաշրջանում Ծառուկյանի նվերներին էին սպասում 4, Ախուրյանի համայնքում 12 բարգավաճական վետերաններ: Գյումրիում բնականաբար այդ թիվը մեծ է  և փառք Աստծո դեռևս 8 տասնյակի հասնող վետերաններ կան, որոնք երկրի քաղաքական ապագան կապել են  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ:

Գյումրեցի 86 ամյա, հայրենական պատերազմի  մասնակից Սերյոժա Պողոսյանը, ԽՍՀՄ սպորտի վարպետ է: Գագիկ Ծառուկյանի կողմից տարբեր առիթներով տարբեր թանկարժեք նվերներ ստացել է, որոնք պահում է, որպես թանկ հիշողություններ: Հաղթանակի 65-ամյա տարելիցի առթիվ ստացած այս նվերը ևս տեղ կգտնի նրա հուշանվերների շարքում:

Մայիսի 9-ին ԲՀԿ ՇՄ խորհրդն իր ողջ կազմով նախ մասնակցեց Մայր Հայաստան հուշահամալիրու պսակադրության արարողությանը, ապա Գյումրու կենտրոնական հրապարակում մասնակցեց  շքերթին:

Մայիսի 9-ին ոչ միայն հաղթանակի, այլև հիշատակի և խոնարհումի օր է, և շնորհավորանքերից   բացի  բոլորի շուրթերին նաև թանկ հիշողությունների, անդառնալի կորուստների ու մխիթարույթան մրմունջներ են:

Դիտել "ՄԱՅԻՍԻ 9, ՆՎԵՐՆԵՐ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3043
Ամսաթիվ` 18-01-2014, 18:46
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ` ԱՌՈՂՋ ԱԶԳ

ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ 2010թ.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԱՄԱՍԻԱՅՈՒՄ

ՄԻՇՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ԳՈՐԾ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում