ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ (Տեսանյութ)


Այս  տարի  սեպտեմբերի  1-ը`  Գիտելիքի  օրը , Ազգային  ժողովի  պատգամավոր  Մարտուն  Գրիգորյանը  դիմավորեց  նոր  պարտականություններով  և  պատասխանատվությամբ :

«Բարգավաճ  Հայաստան» կուսակցության  մարզային  խորհրդի  նախագահին  վստահվեց  «Գագիկ  Ծառուկյան» հիմնադրամի  միջոցներով  մարզի  գյուղական  շրջանների`  անապահով  ընտանիքների  առաջին  դասարանցիների  համար  ձեռք  բերված  պայուսակների  և  գրենական  պիտույքների  բաշխումը`  ի  նկատի  ունենալով  բարեգործական  ձեռնարկների  կազմակերպման  տարիներով  կուտակված  նրա  փորձը : Բաշխումն  իրականացվեց  կուսակցության  տարածքային  խորհուրդների  մասնակցությամբ  և  արժանացավ  մեր  գյուղաբնակ  հայրենակիցների  երախտագիտությանը :

Իսկ  սեպտեմբերի 1-ին Մարտուն  Գրիգորյանը  և  նրա  թիմակիցները  վաղ  առավոտից  թիվ  34  ընտրատարածքի  կրթօջախներում  էին , որտեղ  այս  էլ  քանի  տարի  առաջին  դասարան  ոտք  դնող  փոքրիկ  գյումրեցիները  վայելում  են  պատգամավորի  բարեգործության  պտուղները : Պատգամավորը  այցելեց  իր`  թիվ  5  դպրոց , նորընտիր  տնօրենի  ուղեկցությամբ  շրջեց  կառույցում , ծանոթացավ  կրթօջախի  հոգսերին  և  խնդիրներին :

ԱԺ  գիտության , կրթության , սպորտի  և  երիտասարդության  հարցերի  մշտական  հանձնաժողովի  փոխնախագահի  պաշտոնը  Մարտուն  Գրիգորյանի  համար  լավագույն  հնարավորություն  է  ավելի  մոտիկից  առնչվելու  կրթօջախներին, օգնելու, ապահովելու  մարզի  և  քաղաքի  կրթական  ոլորտի  հաստատությունների  մշտական  կապը  հանրապետական  կառույցների  և  հատկապես  Ազգային  ժողովի  հանձնաժողովի  հետ: Գիտելիքի  օրվա  հետ  համընկավ   նաև  Հայաստանի  ազգային  օլիմպիական   կոմիտեի  միջոցով  Չինաստանից  ներկրված  մարզագույքի  առաջին  քանակության  բաշխումը, որը  նույնպես  վստահվել  էր  Մարտուն  Գրիգորյանին : Պատգամավորը  սեղանի  թենիսի   1-ական  հավաքանի  բաժին  հանեց  իր  այցելած  կրթօջախներին` թիվ  5  դպրոց , Ախուրյանի  մարզադպրոց ,  «Ֆրիտյոֆ  Նանսենի»  անվան  մանկատուն , թիվ  26  դպրոց:

Մանկատանը  կարճ  ժամանակահատվածում  կատարվել  են  նկատելի  դրական  տեղաշարժեր . նորակառույց  խաղահրապարակում  կատարվում  են  հարդարման – ներկման  վերջին  աշխատանքները , հիմնարկության  բակը  բերվել  է  նորոգ  տեսքի, կատարվում  են  չափագրման – նախագծային  աշխատանքներ  նոր  մարզադահլիճի  և  արհեստանոցների  մասնաշենքի  համար , իսկ  ամերիկացի  բարերարը  բանակցում  է  համապատասխան  կառույցների  հետ  գործող  մասնաշենքը  հիմնանորոգելու   ուղղությամբ:   Պատգամավորի  ու  նրա  թիմակիցների  համար  օրն  անցավ  գործնական  մթնոլորտում, արված  բարի  գործից  բավարարվածության  զգացումով, բարձր  տրամադրությամբ  և  լավատեսության  մեծ  լիցքով : Սեպտեմբերը  արարումների  ամիս  է   «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության  մարզային  խորհրդի  և  նրա  նախագահի  համար:

Դիտել "ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3194
Ամսաթիվ` 18-01-2014, 18:50
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՀԱՐԿ Է ՆՇԵԼ

ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ` ԱՌՈՂՋ ԱԶԳ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՆԴԵՍ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳՈՐԾ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում