ՆՈՐԱԳԻՐՆԵՐ 2009, ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ (Տեսանյութ)


Այլևս մեր երկրում որևէ մեկին  չի զարմանում այն փաստը, որ մեր հասարակության ամենատարբեր խավի,  տարիքի, զբաղմունքի տեր մարդիկ զանգվածաբար համալրում են ԲՀԿ շարքերը: Մարզային խորհրդի ստեղծումը  ոգևորության նոր ալիք բարձրացրեց Գյումրիում: Նորագիրներին  կուսակցական վկայականների հանձնումը իրականացվեց  գեղեցիկ  և շքեղ հանդիսավորությամբ:

150 նվիրյալներ, այսպես  որակեցին իրենք իրենց կուսակցականները, և խոստացան Գագիկ  Ծառուկյանին  և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պայքարել հայրենի երկրի մասին  տեսլականը իրականություն դարձնելու համար:

Կուսակցության մարզային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ելույթը  գնահատական էր, կուսակցության ու նրա առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցությանը և իր թիմի առաջին 6 ամիսների գործունեությանը:

Մտավորականների մեծ հոսք կա դեպի այս կուսակցություն, ովքեր վստահ են, որ իրենց տեսակետի ու կարծիքի հետ հաշվի կնստեն, և մեր խոսքը գործ է կարգախոսը այս պարագայում իսկապես առարկայական է:

Թիվ 5 դպրոցի տնօրենի հաղորդած  բարի լուրը, իր հանրույթի 40 անդամների կուսակցության շարքերը  անցնելու մասին հաճելի անականկալ էր, բայց ոչ աննախադեպ, առաջին օրինակը տվել էր Ղարիբջանյանի դպրոցի հանրույթը:

Հյուրասիրության սեղանի շուրջ նորագիրները մոտիկից ծանոթանում էին միմյանց հետ, կիսելով ապագայի շուրջ իրենց մտորումներն ու ցանկությւոնները: Միջոցառման կազմակերպիչները համոզված են, որ այստեղ կայացած զրույցների լավատեսությունը  կթևածի ոչ միայն նրանց ընտանիքներ, այլև շատ հայ ընտանիքներում:

Դիտել "ՆՈՐԱԳԻՐՆԵՐ 2009, ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ" տեսանյութը (1):



Դիտումներ` 2657
Ամսաթիվ` 18-01-2014, 18:52
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ ԱՆԴԱՄԱԳՐՈՒՄ 2010թ.

ԽՈՍՔԸ՝ ԳՈՐԾ

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում