ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆ (Տեսանյութ)


Այս  տարի  Ուսուցչի  օրը  նոր  պարտականություններով  դիմավորեցին  Ազգային  ժողովի  պատգամավոր  Մարտուն  Գրիգորյանը  և  ԲՀԿ  մարզային  խորհրդի  անդամները: Ազգային  ժողովի  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  և  սպորտի  հարցերի  մշտական  հանձնաժողովի  փոխնախագահը, որն  արդեն  ի  պաշտոնե  պարտավորված  է  այդ  օրը  լինել  կրթօջախներում, մանկավարժների  կողքին, կատարում  է  նաև  մի  շատ  հաճելի  պարտականություն. մարզ  հացնել  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության  և  նրա  առաջնորդի` մտավորականության  այս  ստվար  հատվածի  հանդեպ  ցուցաբերվող  մշտական  ուշադրության  պտուղները :

Թիվ  5  միջնակարգ  դպրոցում, ողջունելով  մանկավարժական  հանրույթին, պատգամավորը  նորընտիր  տնօրեն  Մարինե  Թահմազյանին  սիրով  հանձնեց  Ազգային  ժողովի  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  և  սպորտի  հարցերի  մշտական  հանձնաժողովի  նախագահի` հանձնաժողովի  անունից  ուղարկված  շնորհավորագիրը, որի  նպատակը  երիտասարդ  տնօրենի  առաջին  քայլերը  քաջալերելն  է: Դպրոցական  կառույցի  առանձին  հատվածներ  այսօր  վերանորոգման, թարմացման  կարիք  ունեն, և  Մարտուն  Գրիգորյանը  խոստացավ, իրեն  վերապահված  լիազորությունների  շրջանակներում, առաջարկել  այդ  հոգսերի  մի  մասը  ներառել  եկող  տարվա  պետական  բյուջեում, հատկապես  ջանքեր  ներդնել  մարզադահլիճի  հիմնանորոգման  ուղղությամբ :Մարինե  Թահմազյանն  արժանացել  էր  նաև  ԲՀԿ  առաջնորդ  Գագիկ  Ծառուկյանի  շնորհակալագրին:

Մարտուն  Գրիգորյանը  չէր  մառոցել  գիտելիքի  օրը  թիվ  5  դպրոցին  տված  խոստումը  և  սիրով  կրթօջախին  հանձնեց  երաժշտական  կենտրոն: Ուսուցչի  օրվա  հանդիսությունները  բարգավաճական  պատգամավորի  և  թիմակիցների  մասնակցությամբ  շարունակվեցին  նաև  Գյումրու  թիվ  24  և  Ղարիբջանյանի  դպրոցներում, որոնց  տնօրենները  նույնպես  արժանացել  էին  Գագիկ  Ծառուկյանի  շնորհակալագրին, իսկ  դպրոցներին  կուսակցության  առաջնորդը  նվիրել  էր  հեռուստացույցներ:

Մարտուն  Գրիգորյանը  ուսուցչի  օրը  երախտագիտության  ջերմ  խոսքեր  լսեց  իր  և «Տրանս-Ակնթարթ» ընկերության  հասցեին  այն  բարեսիրական  ակցիայի  շարունակման  համար, որի  շնորհիվ  ընկերության  կողմից  սպասարկվող  մոտ  երկու  տասնյակ  ներմարզային  երթուղիներից  օգտվող  գյումրիաբնակ, գյուղական  համայնքների  դպրոցներում  աշխատող  հարյուրավոր  ուսուցիչներ  ևս  մեկ  տարի  կերթևեկեն  անվճար:

Ուսուցչի  օրը  պատգամավորի  ուշադրությունից  դուրս  չէին  մնացել  նաև  ընտրատարածքի  մյուս  դպրոցների  մանկավարժները: Գեղեցիկ  ձևավորված  տորթերը, որ  գրասենյակի  աշխատակիցները  սիրով  հասցրեցին  դպրոցներ, ևս  մեկ  վկայություն  են  այդ  ուշադրության և մանկավարժի  գործի  կարևորման:
0

Դիտել "ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆ" տեսանյութը (1):



Դիտումներ` 4466
Ամսաթիվ` 18-01-2014, 18:56
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏՈՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

ՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՀԱՐԿ Է ՆՇԵԼ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում