ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ (Տեսանյութ)


«Բարգավաճ Հայաստան»  կուսակցության    Շիրակի մարզային խորհրդի 2011թ. գործունեության   մեկնարկը  տրվեց  հաշվետու- ընտրական կոնֆերանսով, որը կայացավ անցած  շաբաթ  օրը,  մարզի  տարածքային խորհուրդները  ներկայացնող,  200 –ից ավելի  կուսակցականների մանսկացությամբ:  2009  և 2010թթ.  մարզային  խորհրդի կողմից  կատարված աշխատանքների հաշվետվության    ձև  ընտրվել  էր  տեսաֆիլմի  տարբերակը:  Ներկաները նախ  դիտեցին այն, որից  հետո  ԱԺ  պատգամավոր , կուսակցության  Շիրակի մարզային խորհրդի նախագահ Մարտուն Գրիգորյանը խոսեց 2  տարիների  ընթացքում ԲՀԿ  ղեկավար  մարմինների և  տարածքային կազմակերպությունների  հետ  համագործակցված   աշխատանքի,  ներկուսակցական կազմակերպական  խնդիրների,   այլևայլ      հարցերի մասին:  Մասնավորապես, ասվեց  այն մասին, որ այդ  ամենով մարզխորհուրդը  ջանում է  իրավիճակը  փոխել  հօգուտ  այն  գաղափարի , որ կուսակցության  հիմնադիր  և  առաջնորդ  Գագիկ  Ծառուկյանը  ու  նրա  համախոհները  դրել  են  կուսակցության  ստեղծման  մեծ  և  համարձակ  ձեռնարկի  մեջ.  արդարություն,   բարգավաճ  քաղաքներ  և  գյուղեր,  նյութական բարեկեցություն, մեկ  խոսքով`  մեր և մեր երեխաների   ապագան այս երկրում  տեսնելու բավարար  հիմքեր :

Իրենց  ելույթներում  ԲՀԿ  Շիրակի  մարզային խորհրդի  2-ամյա  գործունեությանը    գնահատականներ  հնչեցրեցին մարզային խորհրդի անդամներն ու  հյուրերը:   Եվ ինչպես շատերը  նշեցին,   արվածը չունի  ոլորտային կամ աշխարհագրական  որևէ   սահմանափակում:  Անակնկալ էր  Ազատամարտի  վետերանների  միության տեղի մասնաճյուղի   նախագահ  Վաղինակ  Նիկոյանի  ելույթը, ով միության կողմից  Շիրակի  մարզային  խորհրդի նախագահ  Մարտուն Գրիգորյանին  հանձնեց  պատվոգիր, միության հետ  սերտ  համագործակցության համար:

Կայացան  քվերակություններ, որոնց  արդյունքում  մարզային խորհրդի  գործունեությունը արժանացավ  բավարար  գնահատականի, հաստատվեցին  մարզխորհրդի  նորացված կազմը և  ԲՀԿ  5-րդ  համագումարի  պատվիրակությունը:

Կոնֆերանսի ավարտին տեղի ունեցավ նորընտիր  մարզային խորհրդի  առաջին նիստը, որին  19 անդամներից  ներկա էին 17-ը: Կուսակցության մարզային խորհրդի նախագահ միաձայն   ընտրվեց Մարտուն Գրիգորյանը,   խորհրդի   քարտուղար`   Աղասի Աբրահամյանը: Հնչեցին շնորհավորանքներ և հետագա  բեղուն  գործունեության մաղթանքներ:

Դիտել "ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3021
Ամսաթիվ` 18-01-2014, 19:05
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԱՄՓՈՓՈՒՄ ՄԵԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ՎԱՂՎԱ ԱՊԱԳԱՆ

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔ ԱՄԱՍԻԱՅՈՒՄ

ՆՈՐ ԱՇԽԱՏԱՈՃ՝ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԵՐ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում