ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՅԱՆԴՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ (Տեսանյութ)


Բայանդուր  համայնքում   վերջին  տարիներն  կատարված  աշխատանքներն ու փոփոխություններն ակնհայտ են   համայնքաբնակների  համար:  Այն պայմանավորված է   հայանքի  ղեկավարի, այսօր  արդեն գյուղապետի  թեկնածու Հովակիմ Սարգսյանի  քրտնաջան  և հետևողական  աշխատանքով: Սակայն  այս  ամենն իրականությունն չէր  դառնա, թե  չլիներ  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության   Շիրակի մարզային խորհրդի  հետ  համագործակցությունն ու  համատեղ  աշխատանքը: Վերջին տարիներին  համայնքի համար  առաջնային  խնդիրը  դա  հակակարկտային կայանների  անհրաժեշտությունն  էր: 2010թ.  ապրիլի 24-ին  կրկին  համայնքապետ  Հովակիմ  Սարգսյանի  ջանքերով  իրականացված  Մեծ Եղեռնին նվիրված   միջոցառմանը  ներկա էին  նաև ԲՀԿ  ՇՄ  մարզային  խորհուրդն  իր ողջ կազմով: Միջոցառմանն  ունեցած  ելույթի ժամանակ  մարզային  խորհրդի  նախագահ  Մարտուն Գրիգորյանը համայնքաբնակներին  խոստացավ  կարճ  ժամանակահատվածում լուծել   համայնքի հակակարկտային կայանների խնդիրը:  «Գագիկ  Ծառուկյան» հիմնադրամի  միջոցներով  համայնքում  մոնտաժվեցին 2, ևս 2-ը համայքնի  ֆինանսավորմաբ  հակակարկտային կայաններ,  յուրաքանչյուրը   6 մլն դրամ արժողությամբ:

Համայնքում  ոլոտային աշխատանքները տարվում են հավասարաչափ, խնդիրները  լինեն  տնտեսական,  թե  մշակութային դրանք  բոլորն էլ լուծում են  ստանում:  Ապրիլի 24-ին համայքնում տեղի ունեցավ հիշտակի միջոցառման օրը  նաև բացվեց  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության անվամբ  բրուտագործության խմբակ:  Ինչպես նաև  Հովակիմ Սարգսյանի  ջանքերով  համայնքի արվեստի դպրոցում գործում են այլ խմբակներ` պարկապզուկի, ակրոբատների և այլն:

Կիրակի  համայնքում կայանալու են  ՏԻՄ ընտրություններ, այսօր  քարոզարշավի վերջին օրն էր, ուստի համայքն էին այցելել ԲՀԿ Շիրակի մարզային խորհուրդը նախագահ Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ: Կուսակցությունը  վստահ է, որ   համակուսակից  գյուղապետը արդարացրել է  ընտրողների  հույսերը,  քանի որ մեծ գործեր են արվել անցած  ընտրաշրջանում:  Ինչպես գյուղապետը այնպես էլ մարզային  խորհուրդը  բաց  ճակատով  էին եկել  ընտրազանգվածի հետ հանդիպման:

Ոչ թե  համայնքի ղեկավարի թեկնածուն է խոսում արված աշխատանքների մասին, այլ հենց իրենք  բայանդուրցիները:

Չնայած արված աշխատանքներին, այնուամենայնիվ,   համայնքում անելիքները շատ- շատ են` ոռոգման  նոր պոմպակայանի  տեղադրում և շահագործում, գազաֆիկացում, ներհամայնքային  ճանապարհների վերանորոգում,  նոր գյուղտեխնիկայի ձեռքբերում և այլն: Համայնքապետի թեկնածուն  և կուսակից ընկերը գտնում են, որ նախընտրական այս շրջանում  խոստումներ  չեն շռայլում` ապագայում գործով կերևա  արվածը:

Դիտել "ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՅԱՆԴՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ" տեսանյութը (1):



Դիտումներ` 2845
Ամսաթիվ` 18-01-2014, 19:09
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ 2011թ.

ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

ԽՈՍՔԸ՝ ԳՈՐԾ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում