ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ (Տեսանյութ)


Հայոց Մեծ եղեռնի տարելիցի օրը  գյումրեցիները  ցեղասպանության   նահատակների  հիշատակին իրենց  հարգանքի տուրգն են մատուցում Ջարդի Ձորի հուշահամալիրում: Ինչպես  ամեն տարի  այս տարի  ևս ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու «Տրանս Ակնթարթ» ընկերությունն   իրականացրեցին   ամենամյա  ակցիան` ազգաբնակչության  անվճար  տեղափոխումը  Ջարդի Ձոր:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու  թիմակիցները   նախ  եղան   Յոթվերք  եկեղեցու հարևանությամբ  Մարտուն  Գրիգորյանի  հովանավորությամբ կառուցված հուշարձանի մոտ , ծաղկեպսակ  և ծաղիկներ դրվեցին նաև  ի հիշատակ Մեծ Եղեռնի  զոհերի տեղադրված խաչքարին, ապա Առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց մոմավառություն և ճանապարհը շարունակեցին դեպի Ջարդի ձոր: Այստեղ  ԲՀԿ  մարզային  կազմակերպության  ղեկավարները   միասին կատարեցին  պսակադրության արարողություն`  միանալով  աշխարհասփյուռ  հայության մեծ ուխտին` հիրավի, հիշատակն արդարոց  օրհնությամբ եղիցի:

Այս  տարի  եղեռնի տարելիցը  համընկավ  Քրիստոսի հարության  տոնի հետ:  Կուսակցության  մարզային  երիտասարդական   թևը  պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նախաձեռնությամբ ուրախ տրամադրությամբ և զատկական տոնի կանոններին  հավատարիմ  նշեց Սուրբ Զատկի  տոնը:

Դիտել "ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3075
Ամսաթիվ` 18-01-2014, 19:15
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում