ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ (Տեսանյութ)


Այս  սեպտեմբերի 1-ին  եւս թիվ 34  ընտրատարածքի  պատգամավոր Մարտուն Գրիգորյանը  առաջին դասարանցիներին  շնորհավորեց  դպրոցամուտի կապակցությամբ :  Վաղ  առավոտից  պատգամավորի գրասենյակի  երիտասարդական թեւի  ներկայացուցիչները ընտրատարծքի  դպրոցներում էին: Առաջին դասարանցիներին,  մանկավարժներին եւ  ծնողներին  երիտասարդները նախ  փոխանցեցին պատգամավորի  խոսքը՝   Գիտելիքի օրվա  կապակցությամբ:

Օրը  որքան հուզական էր  առաջին  դասարանցիների   համար, նույնչափ՝   նաեւ նրանց  ծնողների  եւ մանկավարժների:  Պատգամավորի ուշադրությունը շոյել էր գյումրեցիներին, ովքեր իրենց  երախտագիտության  խոսքն  էին հղում Մարտուն Գրիգորյանին:

Չնայած որ  առաջին  դասարանցիները  հուզված էին,  սակայն մի փոքր անկեղծացան մեզ հետ իրենց  իղձերով, երազում են դառնալ բժիշկներ, երգիչներ, մանկավարժներ, սակայն ամենատպավորիչն պատասխանն այն էր, որ առաջին դասարանցիներից մեկն ուզում էր Մարտուն Գրիգորյանի նման պատգամավոր դառնալ:

Դիտել "ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3086
Ամսաթիվ` 18-01-2014, 19:22
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏՈՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ

ՏՈՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՀԱՐԿ Է ՆՇԵԼ

ԳՈՐԾ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում