ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ (Տեսանյութ)


Սուրբ Թարգմանչաց տոնը  հայ ժողովրդի նվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:  Սուրբ Թարգմանիչ վարդապետների անվան ներքո տոնվում է վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների    պայծառ  հիշատակը։ Այդ  առիթով ՝  ԱԺ  պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության Շիրակի մարզային խորհրդի նախագահ  Մարտուն Գրիգորյանըեւ  երիտասարդական թեւի մի խումբ ներկայացուցիչներ  ուխտագնացություն  կատարեցին  Սուրբ Հովհաննես հայտնի սրբավայրում:  Երիտասարդները  վաղ  առավոտյան  սկսեցին իրենց ուխտագնացություն՝  բարձրանալով  դեպի սրբավայր:  Գաղափարը  երիտասարդ  կուսակցականներին  էր, ովքեր  ցանկացել էին,  որ իրենց կողքին լիներ ԱԺ  պատգամավորը:

Ուխտագնացները,  հաղթահարելով  սրբավայրի  բարձունքը, բարեպաշտական սովորության  համաձայն, ազատություն   պարգեւեցին աղավնիներին,  այնուհետեւ, մոմավառությունից  եւ մի  փոքր  դադարից հետո  խումբը հոգեկան   մեծ  բավարարվածությամբ   վերադառձավ  Գյումրի: Ճանապարհին, երբ դեռ սրբավայրի  բարձունքին էին,  երիտասարդները կիսվեցին իրենց  տպավորություններով,  այն զգացողությունները,  որ ապրել էր իրենցից  յուրաքանչյուրը,   կարելի էր   անվանել  ուղղակի հպարտություն,  եւ  քրիստոնեավայել  հոգու  պարտքի հատուցում: Բացի այդ,   նրանք ուրախ  էին , որ  այս  ձեռնարկին իրենց  կողքին էր պատգամավորը, ում նրանք  ընդունում են որպես  լավ բարեկամի:

Երբ արդեն Գյումրիում էին  , երիտասարդները չշտապեցին տուն , օրը միասին անցկացրեցին, քանի որ Աստվածահաճո  գործ էին  կատարել: Իսկ երբ բարի  գործը  բարի ավարտ է  ունենում, դա  ոգեւորում է  մասնակիցներից  յուրաքանչյուրին:

Դիտել "ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ Ս. ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՏՈՆԻՆ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3075
Ամսաթիվ` 18-01-2014, 19:25
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏՈՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում