ՀԶՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ (Տեսանյութ)


Նոյեմբերի 17-ը  համայն աշխարհում տոնում են  որպես  երիտասարդների  համախմբվածության եւ ուսանողների համերաշխության օր: ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության  թիվ 34 ընտրատարածքային խորհրդի  նախագահ  Մարտուն  Գրիգորյանի  նախաձեռնությամբ  տեղի  ունեցած   երիտասարդական հավաքի առիթը  նախ ուսանողության  միջազգային օրն էր,  որը  համընկավ  գյումրեցի  թվով  700  երիտասարդների  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության անդամագրմանը: Գյումրու  դրամատիկական թատրոնի դահլիճում  ներկա  երիտասարդներին  մեկտեղել էին  մի քանի գաղափարներ. ամենակարեւորը՝ նրանք  որոշում  էին կայացրել միասին անցնելու իրենց հետագա քաղաքական  ճանապարհը:

Երիտասարդական հավաքը մեկնարկեց ԲՀԿ ՇՄ ԵՄ   նախագահ Գառնիկ Վարդերեսյանի ողջույնի խոսքով, ով տոնի, ինչպես  նաեւ   քաղաքական  դաշտում  կատարած  ճիշտ  ընտրության եւ կուսակցությանն անդամագրման  առիթներով շնորհավորեց  երիտասարդներին:

700  երիտասարդ նորագիրներից  20-ը  խուլ-համրերի  հանրապետական միավորման  Շիրակի  մարզային կազմակերպության անդամներն  են, որոնց կուսակցությանն անդամագրվելու  դիմումները  ԲՀԿ թիվ 34 ընտրատարածքային  կառույցի  ղեկավար Մարտուն Գրիգորյանն առանձնակի ուշադրության էր արժանացրել, քանի որ վերջիններս միշտ գտնվում  են պատգամավորի  ուշադրության շրջանագծում:

Նորագիրները մինչ կուսակցական պատկանելություն  ստանալը  նախ  երդվեցին հավատարիմ  մնալ  կուսակցական  գաղափարախոսությանն ու  բարձր  պահել կուսակցության պատիվն ու  բարի համբավը:

Այս արարողությունից  հետո նոր միայն պատվավոր հյուրերի  ձեռքից   նորագիրները  ստացան  կուսակցական  վկայականները:

Երիտասարդների համար օրը  կրնկակի տոնական էր, քանի որ նրանց մուտքը կուսակցություն  զուգորդվում է  վերջիններիս  հույսերի , սպասելիքների  արդարացմամբ, ովքեր իրենց կուսակցական գործունեությունը տեսնում են  ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի  կողքին:

Նորագիրներին ողջունեց Աժ  պատգամավոր, ԲՀԿ ԵՄ նախագահ  Վահե Էնֆիաջյանը, ով բացի ողջույնի  խոսքից  նաեւ ԲՀԿ ՇՄ ԵՄ   նախագահին փոխանցեց կուսակցության պատվոգիրը:  Վերջինս  հավաստում է  այն մասին, որ 2010թ-ին ԲՀԿ ՇՄ ԵՄ-ը  կուսակցության  մարզային երիտասարդների միությունների մեջ  ճանաչվել է  լավագույնը:  Որպես անակնկալ,  ՇՄ ԵՄ նախագահին հանձնվեց  երիտասարդական  խորհրդարանի մանդատը:

Ինչպես  ամեն տարի, այս տարի  եւս «Գագիկ Ծառուկյան»  հիմնադրամի  միջոցներից   ուսանողության միջազգային   օրվա առիթով մեր մարզից 20  լավագույն ուսանողներ  ստացան   ուսման  վարձավճարների    100  հազար-ական  դրամի  զեղչման  հավաստագրեր:

Երիտասարդ  նորագիրներին շնորհավորեց,  ինչպես նաեւ փոխանցեց  կուսակցության  առաջնորդ  Գագիկ Ծառուկյանի  ուղերձը, ԲՀԿ փոխնախագահ  եւ կենտրոնական գրասենյակի   ղեկավար  Սամվել Ադամյանը,    մասնավորապես նկատելով   այն համգամանքը, որ այսչափ  երիտասարդներով կուսակցության  համալրման փաստը  պայմանավորված է ԲՀԿ ՇՄ  խորհրդի  նախագահ Մարտուն Գրիգորյանի անձով, կերպարով  եւ աշխատանքային նկարագրով:

Նորագիր երիտասարդներն անհամբերությամբ էին սպասում  միջոցառման նախաձեռնող, երիտասարդների մտերիմ ու սիրված  պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ելույթին, ում խոսքը միշտ  սպասված է  ու հաճելի, ով լավագույնս  է  հասկանում  երիտասարդներին ու որպես  տարեկցի  միշտ  նեցուկ լինում  նրանց:

Տոնական օրվա շարունակությունը  Գագիկ Ծառուկյանի  եւ Մարտուն Գրիգորյանի  նվերն էր երիտասարդներին, մայրաքաղաքից ժամանած աստեղրի կատարումներն իսկապես տոն դարձրեցին:

Դիտել "ՀԶՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3164
Ամսաթիվ` 18-01-2014, 19:28
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ 2011թ.

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՏՈՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

ԱՄԵՆԱՄՅԱ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում