ՇՄ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏ (Տեսանյութ)


Շիրակի մարզի  ըմբշամարտի ֆեդերացիայի 2011թ. մարզական գործունեության արդյունքների հաշվետվությունը  տեղի ունեցավ ֆեդերացիայի նիստով:  Որին մասնակցում էին  ոչ միայն ֆեդերացիայի անդամներն, այլ  նաեւ հայտնի  մարզիչներ, մարզիկներ, սպորտի վարպետներ:  2011թ-ը լուրջ ձեռքբերումների  տարի որակեց ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանը:

Մեր ըմբիշներն    անցնող տարում  միջազգային մրցահարփակներում  զբաղեցրել են պատվարժան տեղեր,  այսօր նրանց հաղթանակները պետք է  հիշատակել   եւ ոգեւորել արժանի մարզիկներին: Այդ  ըմբիշներն են Արթուր Ալեքսանյան՝ 2009թ. աշխարհի չեմպիոն, 2011թ. Եվրոպայի մեծահասկաների  եւ  երիտասարդների առաջնությունների մրցանակակիր, Ռաֆայել Մանուկյան՝ 2011թ. երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող,  2011թ.  մեծահասակների հունա-հռոմեական ըմբշամարտի առաջնության հաղթողներ Արմեն Չոմարյան, Վահան Ջուհարյան, Վարշամ Բորանյան: Նվաճումներն այսքանով չի սահմանափակվում,  ֆեդերացիայի նախագահը նկատում է, որ առաջընթացը  գովելի է , սակայն չպետք է սահմանափակվել եղածով: Եվ հավելում, որ սպորտն այն ոլորտն է, որը  դուրս է բոլոր սահմաններից, մասնավորապես այն չպետք է քաղաքականացնել:

Ֆեդերացիայի ֆինանսական  գործունեության մասին հաշվետվությունը ներկայացրեց փոխնախագահ-քարտուղար Անդրանիկ Արզումանյանը: Մարզական այս կազմակերպությունն   իր գործունեությունն ապահովել է  ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանի ֆինանսական  աջակցության շնորհիվ:  Ներդրված մոտ 11 միլիոն դրամ գումարը ծախսվել է  ֆեդերացիայի գործավարության, մարզիկներին եւ թիմակիցներին մրցումներին մեկնելիս նյութական աջակցություն ցուցաբերելու, տրանսպորտային սպասարկում իրականացնելու, առողջական խնդիրների կարգավորման նպատակով:

Ֆեդերացիայի նիստը եզրափակվեց 2011թ- ին բարձր մարզական արդյունքներ ձեռք  բերած մի խումբ մարզիկների խրախուսմամբ: Հատկանշական է, որ ֆեդերացիայի նախագահը պարգեւատրեց ոչ միայն ըմբիշներին, այլ նաեւ անցած տարում մեր  մարզից լավագույն արդյունքներ ցուցաբերած այլ  մարզիկների:   Թեքվանդո մարզաձեւում սեւ գոտի , 2-րդ դան, սպորտի վարպետ ԱՆդրկովկասի բացարձակ չեմպիոն Ադան Մարտիրոսյանին, թեքվանդո, սեւ  գոտի, 1-ին դան, սպորտի վարպետ, Անդրկովկասի  չեմպիոն արդեն 3  տարի Արմեն Հովհաննիսյանին, նույն մարզաձեւի , Հայաստան 2011թ. լավագույն թեքվանդոյիստ, կարմիր գոտի Վարոս Խաչատրյանին, լող մարզաձեւում  Գյումրու թիվ 1 սպորտի վարպետ լողի գծով, ՀՀ  մեծահասկաների 2011թ. չեմպիոն Գեւորգ Խաչատրյանին, Դուբայում կայացած հաշմանդամենրի  ծանրամարտի  միջազգային մրցումենրի 2-րդ մրցանակակիր Գրետա Վարդանյանին, ինչպես նաեւ ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին, Ռաֆիկ Մանուկյանին եւ նրա մարզիչ Խաչիկ Վահանյանին, Արմեն Չոմարյանին, Ալեքսան Միքայելյանին, Վարշամ Բորանյանին, Արգիշտի Աբգարյանին, Աշոտ Աշոտյանին, Սեւակ Մխիթարյանին, եւ իհարկե, ֆեդերացիայի փոխնախագահ- քարտուղար Անդրանիկ Արզումանյանին:

Ըմբշամարտի ֆեդերացիայի հաշվետու նիստը համընկավ հունվարի 13-ին, հին Նոր  տարվա հետ, ուստի ֆեդերացիայի նախագահի նախաձեռնությամբ, մարզիկները  միասին նշեցին այս  գեղեցիկ տոնը՝ շնորհավերլով մեկ մեկու, նշելով  2011թ-ի  ձեռքբերումներն ու հետագա հաղթանակները:

Դիտել "ՇՄ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏ" տեսանյութը (1):



Դիտումներ` 2953
Ամսաթիվ` 18-01-2014, 19:30
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԳՆԱՀԱՏՎԱԾ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԷՐ

ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԱՇԽԱՐՀԻՆ

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2010թ.

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում