ԲՀԿ-Ի ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԸ ԳԱԶԱՖԻԿԱՑՎԵՑ (Տեսանյութ)


Ախուրյանի տարածաշրջան Կամո գյուղը մարզկենտրոն Գյումրիից այդքան էլ հեռու չէ: Համայնքը մյուս համայքների նման ունի բազում խնդիրներ:  Ամենահրատապն այստեղ արտագաղթն է, համայնքաբնակներն այսօր ապրուստի միջոց են հայթայթում անասնապահությամբ եւ հողագործությամբ, որոնց եկամտաբերությունը նվազել է վերջին տարիներին: Որպեսզի գյուղի բնակչությունը  չբռնի արտագաղթի ճանապարհը եւ համայնքն էլ ավելի զարգանա եւ շենանա, հարկավոր են ներդրումներ այս ուղղությամբ եւ ուշադրությունը դեպի գյուղն ու գյուղացու խնդիրները:

360 ծուխ ունեցող Կամո համայնքը գազաֆկացված է եղել դեռեւս 1988թ. երկրաշարժը, աղետից հետո համայնքում ձեւավորվել է նոր թաղամաս, որը 22 տարի շարունակ ուներ գազաֆիկացման խնդիր: ԲՀԿ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Մարտուն Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ, մեր  մարզում մի շարք համայնքներ օգտվել են «Գագիկ Ծառուկյան»  բարեգործական հիմնադրամի միջոցներով մի շարք համայնքային ծրագրերից: Կամո  համայնքը 60  բնակարանների գազաֆիկացման հարցը եւս վերաբերում է վերը նշված  ծրագրին:

Դիտել "ԲՀԿ-Ի ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԿԱՄՈ ԳՅՈՒՂԸ ԳԱԶԱՖԻԿԱՑՎԵՑ" տեսանյութը (1):



Դիտումներ` 2998
Ամսաթիվ` 18-01-2014, 19:32
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՅԱՆԴՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

ՄԱՐԶԱԴՊՐՈՑՆԵՐԸ ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻՆ

ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ ՀՈԳՍԵՐԸ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում