ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ (Տեսանյութ)


Մանկատները, խնամքի կենտրոնները, ծերանոցը եւ հաշմանդամների համար նախատեսված հատուկ հաստատությունները  միշտ եղել են Մարտուն Գրիգորյանի ուշադրության եւ հոգածության կենտրոնում, դեռեւս այն ժամանակ, երբ Մարտուն Գրիգորյանը  քաղաքականության մեջ չէր: Իսկ 2009թ-ին, երբ ԱԺ պատգամավորն իր  թիմով  համալրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը, էլ ավելի ամրացավ  կապը  ՀՀ  աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարարության ենթակայության ներքո գործող հաստատությունների եւ պատգամավորի գրասենյակի միջեւ:

Մարտուն Գրիգորյանի եւ վերը նշված  նախարարության միջեւ կապը կրկին գործնական է, որը տարիներ շարունակ տալիս է իր ցանկալի պտուղները: Արդյունքում  շահում են տվյալ հաստատությունների հաշմանդամ, կամ ծնողական եւ ընտանեկան խնամքից զուրկ շահառուները:

Այն , ինչ  վերաբերում է  սոցիալապես անապահով  խոցելի  խավին՝ ծերերին, հաշմանդամներին կամ երեախներին, Մարտուն Գրիգորյանը  երբեք չի զլանում այցելելու, միջնորդելու, հանդիպելու, համագործակցելու, հովանավորելու, եւ այդ խավի համար մի բարի գործ անելու համար: Համագործակցությունը չի սահմանափակվում  միայն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո գտնվող հաստատություններում,  «Թռչունյան տուն»  մանկատուն, «Հայկական Կարիտասի»  «Արեգակ»  հատուկ կարիքներով երեխաների ցերեկային   խնամքի կենտորն, «Առողջ կենտրոն» ՀԿ, «Անի» մանկուց հաշմադամ երեխաների ՀԿ, «Փյունիկ»հաշմանդամների միություն , խուլ-համրերի հանրապետական միավորման Շիրակի մարզային մասնաճյուղ,  հաշմանդամների  մարզամշակութային կենտրոն, հաշմանդամների ասոցիացիա, «Արաքս» եւ «Առաքելություն Հայաստանի» տարեցների հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ներ:

Այս բոլոր կազմակերպությունների շահառուները  միշտ հնարավորություն են ունեցել Մարտուն Գրիգորյանի կողմից կազմակերպվող միջոցառումների  եւ ակցիաների  մասնակիցը դառնալ:

Պատգամավորի այսօրինակ գործելաոճով տեղի է ունենում ինտեգրում, վերընշված հաստատությունների փոքրիկ շահառուները  միշտ հնարավորություն են ունեցել մասնակցելու տարաբնույթ միջոցառումների, որտեղ ներկա են նաեւ  հանրակրթական  դպրոցների սաները: Հատկանշական է, որ պատգամավորի նախաձեռնությամբ  գիշերօթիկների եւ հանրակրթական դպրոցների աշակերտները համատեղ մշակութային  ծրագրով , մայիսի 1-ին՝ աշխատավորների օրը,  հանդես եկան հաշմանդամների եւ ծերերի  տուն-ինտերնատում, 2 սերունդների հանդիպումը իսկապես սպասված էր:  Բոլոր տարիներին կազմակերպվել են նաեւ , այլ միջոցառումներ՝ ամանոր- տոնական  հանդեսներ, հունիսի 1՝ երեխաների պաշտապանության  օր- մշակութային միջոցառումներ, մանկական խաղեր, տոնական  սեղաններ, ճանաչողական այց  հանրապետության հայտնի  հուշահամալիրներում,  զբոսանք կենդանաբական  այգում եւ զբոսայգում,  դեկտեմբերի 3՝ հաշմանդամների միջազգային  օր- հանդիպումներ, այցելություններ հաստատություններում, նվերներ, այցելութություն մայրաքաղաք դելֆինարիա:

Դիտել "ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԳՅՈՒՄՐԻ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3417
Ամսաթիվ` 18-01-2014, 19:33
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ԱՄԱՆՈՐՅԱ ՆՎԵՐՆԵՐ 2011թ.

ԱՄԵՆԱՄՅԱ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆՈՒԿՆԵՐՆ ԵՆ ՄԵՐ ՎԱՂՎԱ ԱՊԱԳԱՆ

Տարեցները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում