ԳՆԱՀԱՏՎԱԾ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ (Տեսանյութ)


Արևելյան  մարտարվեստները ներկայացնող կազմակերպությունների եւ ֆեդերացիաների   համագործակցությունը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ արդեն 9  տարիների պատմություն ունի: Ինչպես  մարտարվեստի ֆեդերացիաների նախագահները հավաստեցին, այս  մարզաձեւրը    դուրս  են պետական ուշադրությունից,  սակայն ամուր համագործակցություն կա ՇՄ ըմբշամարտի ֆեդերացիայի հետ, ի դեմս  նախագահ Մարտուն Գրիգորյանի:  Այդ համագործակցությունը ավելի պաշտոնական  հարթություն բերելու համար արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների  նախագահների, սաների,  ծնողների  և ԱԺ պատգամավոր, թիվ 34 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպում  էր կազմակերպվել:

Արևելյան մարտարվեստը ներկայացնող կազմակերպությունների և ֆեդերացիաների հետ համագործակցությունը վավերացնելու  համար  հրապարակվեց   մի հայտարարություն՝ հավաստելով, որ  վերջիններս  սատարում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Շիրակի մարզի թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Արա Խաչատրյանը ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության եւ տարիների շարունակական աշխատանքի համար Աժ   պատգամավոր Մարտուն Գրիգորյանին արժանացրեց ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչմանը, որը, ի դեպ, մեր մարզում  դեռեւս ոչ մեկին չէր շնորհվել:

Պատգամավորության թեկնածու Մարտուն Գրիգորյանը խոսեց  նաեւ նախընտրական  ծրագրերի մասին: Եվ հետադարձ հայացք գցեց 5  տարիների իր անցած  ճանապարհի վրա:

Գյումրին պահել կառավարության ուշադրության կենտրոնում, դա է եղել եւ շարունակում է մնալ Մարտուն Գրիգորյանի հիմնական  սկզբունքներից մեկը:

Քարոզարշավի հանդիպումների շրջանակներում թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպեց նաեւ Գյումրու ծայրամասային   «Սեւերսկի» թաղամասի  բնակիչների հետ:

Ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ հիմա Մարտուն Գրիգորյանը չի սիրում խոստումներ  տալ:  Հանդիպման ավարտին բնակիչները, ինչպես միշտ , մոտենում եւ մոտիկից առնչվում  են իրենց պատգամավորի հետ:

Դիտել "ԳՆԱՀԱՏՎԱԾ ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3038
Ամսաթիվ` 18-01-2014, 19:56
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՆՎԱԶՈՒՄ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՏ

ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱԶԱՏ ԲՈՒՀԻՆ

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում