ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2010թ. (Տեսանյութ)


Սերոբ Գրիգորյանի  հիշատակին նվիրված հուշամրցաշարը, որը այս տարի կայացավ ԲՀԿ  հովանու ներքո մեկ քայլ առաջ էր ոչ միայն մասնակիցների և հյուրերի թվով, այլև պատկառելի բյուջեով: Հուշամրցաշարն իրենց ներկայությամբ պատվել էին  Աժ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդությանա և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Արտակ Դավթյանը, ԱԺ պատգամավորներ  Ռուստամ Գասպարյանը,  Ռոբերտ Թովմասյանը, Ռոբերտ Զաքարյանը, Սամվել Բալասանյանը, սպորտի  և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի վարչության պետ Բագրատ Բուռնազյանը, ԲՀԿ փոխնախագահ  Սամվել Ադամյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ, հանրահայտ մարզիկներ, մարզիչներ, մեծ թվով գյումրեցի մտավորականներ: Հանրապետության բոլոր մարզերը ներկայացնող 12 քաղաքների 200-ից ավելի ըմբիշներ, 2 օր իրենց ուժերը չափեցին  8 քաշային կարգերում` շահագրգիռ հանդիսատեսի  բուռն   քաջալերանքի ուղեկցությամբ:

Հուշամրցաշարի մասնակիցներին, հյուրերին ու կազմակերպիչներին ողջույնի խոսքեր հղեցին  Աժ  կրթության,  գիտության,  մշակույթի,  երիտասարդության և սպորտի  հարցերի  մշտական  հանձնաժողովի  նախագահ Արտակ Դավթյանը,   սպորտի  և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի վարչության պետ Բագրատ Բուռնազյանը,  իսկ ՇՄ ըմբշամարտի  ֆեդերացիայի նախագահ  ԱԺ պատգամավոր  Մարտուն Գրիգորյանը ընդունեց մարզիկների  շքերթը, ազդարարեց մրցաշարի մեկնարկը` պատանի ըմբիշներին մաղթելով քաջ առողջություն, հզորություն և արդար մրցակցություն:

Հաղթողի պատվանդանին կանգնելու պատվին արժանացածները ստանում էին մեդալներ, դիպլոմներ և ֆեդերացիայի նախագահ Մարտուն Գրիգորյանի սահմանած դրամական  մրցանակները, նաև լրացուցիչ պարգևատրումներ գլխավոր հովանավորի` «Տրանս Ակնթարթ« ընկերության նախագահ Արկադի Գրիգորյանի, Միասնիկ և Ռուստամ  Գրիգորյան եղբայրների օլիմպիակական հերթափոխի  քոլեջի,  Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի, ԲՀԿ Գյումրու քաղաքային խորհրդի, այլ կազմակերպությունների և անհատների կողմից:

Հուշամրցաշարին առանձնահատուկ տոնական տրամադրություն հաղորդեցին պատանի  ակրոբատների,    ժողովրդական պարերի

«Էսկադա» համույթի,  «Գյումրի» համույթի  երգիչների կատարումները: Հուշամրցաշարի  արդյունքների ամփոփմանը հաջորդեց  ՇՄ ըմբշամարտի ֆեդերացիայի հաշվետու վերաընտրական ժողովը, որի ավարտին կայացած քվեարկության արդյունքներով ֆեդերացիայի նախագահ վերընտրվեց  ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, նա խոստացավ ավելի շատ ժամանակ և միջոցներ ներդնել մարզում ըմբշամարտի զարգացման նպատակին:

Դիտել "ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2010թ." տեսանյութը (1):



Դիտումներ` 3008
Ամսաթիվ` 18-01-2014, 06:36
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Տարեցները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում