ԳՈՐԾ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է (Տեսանյութ)


Ձևավորված  ավանդույթի համաձայն այս տարի  ևս  սեպտեմբերի 1-ին՝  Գիտելիքի  օրը,  ԱԺ  պատգամավոր Մարտուն Գրիգորյանը թիվ  34  ընտրատարածքի  բոլոր  դպրոցների  առաջին  դասարանցիներին   նվիրեց  դպրոցական  պայուսակներ  և  գրենական  պիտույքներ:  Վաղ  առավոտից  պատգամավորի գրասենյակի ներկայացուցիչները  Մարտուն Գրիգորյանի բարեմաղթանքներով և նվերներով այցելեցին դպրոցներ: Առաջին  դասարանցիների  մանկական  պայծառ ժպիտներին ավելացավ  նաև  գոհունակություն, իսկ  ծնողներն  ու  մանկավարժները  ուղղակի  շոյված  էին  պատգմավորի  հերթական ուշադրությունից, որը  ամենամյա  և  շարունակական  ակցիա  է և արդեն արձակել  է իր  բարի  ծիլերը:

Պատգամավորի  գրասենյակի ներկայացուցիչները  մեկ  առ  մեկ այցելելով  թիվ  34  ընտրատարածքի  դպրոցները,  Մարտուն Գրիգորյանի հասցեին  լսեցին  բազմաթիվ  շնորհակալանքի  և երախտիքի խոսքեր,  ով  երբեք չի  մոռանում  փոքրիկներին  և միշտ  հոգատարության  է  արժանացնում:  Սոցիալապես  անապահով  գյումրեցիների համար  պայուսակներն  ու գրենական  պիտույքները  նյութական  զգալի  օգնություն  էր:

Մարտուն Գրիգորյանը  գիտելիքի  օրն այցելեց  իր  դպրոց՝  թիվ  5  կրթօջախ,  որտեղ  պատգամավորը  միշտ  եղել  է  սպասված  և սիրված  հյուր:  Դպրոցականները  ողջույնի  խոսքով  ընդունեցին  պատվավոր  հյուրին,  իսկ  առաջին  դասարանցիները  զարմացրեցի  իրենց  բեմական ունակությամբ: Թիվ 5  դպրոցի  սան  Սվետլանա  Առաքելյանը   ԲՀԿ մարզային մշակութային  միջոցառումներին  լավագույն մասնակցություն  հանդես  բերելու համար  պատգամավորի  կողմից  արժանացավ  հատուկ  նվերների:

Իսկ  Մարտուն Գրիգորյանը  դպրոցի  հետ  ամուր և բարեկամական կապ  պահպանելու  համար դպրոցի  կողմից  արժանացավ նվերի:

Սեպտեմբերի 1-ին նախորդող  վերջին  երկու օրերին`  օգոստոսի 30-ին  և 31-ին  ԲՀԿ  Շիրակի  մարզային  խորհրդի երիտասարդական թևի  ներկայացուցիչները  մարզի  համայնքներում էին`  նախ  Մարալիկի  և  Արթիկի  տարածաշրջանների  դպրոցներում, ապա Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի  կրթօջախներում:  Երիտասարադական  թևի  ներկայացուցիչները  այս  հեռավոր համայնքներ  բերել  էին  ոչ  միայն կուսակցության  առաջնորդի   նվերներն , այլ  նաև Գագիկ Ծառուկյանի` Գիտելիքի  օրվա  առիթով  հղած  ուղերձը,   որում մասնավորապես   ասվում էր`  բանիմաց,  գրագետ և ուշիմ  երեխաներն են մեր ապագան:     ԲՀԿ   առաջնորդ Գագիկ  Ծառուկյանի և  կուսակցության  Շիրակի  մարզային խորհրդի  նախագահ Մարտուն Գրիգորյանի ուշադրությունից  և  հոգատարությունից  շոյված  դպրոցի տնօրենների,  մանկավարժների,  դասվարների, ծնողների և պարզապես   համայնքաբնակների  շուրթերից  հնչած շնորհակալանքի  խոսքերը անկեղծ  էին  և ինքնաբուխ:

Մարտուն Գրիգորյանի և  Գագիկ  Ծառուկյանի  հերթական  բարեսիրական  ակացիաները  Շիրակի  մարզի բոլոր  համայնքների  և  մասնավորապես  գյումրեցիների  սրտերում  թողեց  հաճելի  հուշեր  և  երախտագիտության մեծ  զգացում:

Դիտել "ԳՈՐԾ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է" տեսանյութը (1):



Դիտումներ` 3023
Ամսաթիվ` 18-01-2014, 06:38
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2010թ.

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Տարեցները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում