ՄԻՇՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ (Տեսանյութ)


Հայաստանում բնության բուռն  զարթոնքի ամիսը` մայիսը, վաղուց  ի վեր  նույնականացվել է հաղթանակների հետ:  2010թ. նշվում է մեր ռազմական ամենակարևոր  փառքերից  մեկի` մեծ հայրենականում տարած հաղթանակի 65-ամյակը:   Հաղթանակների ամիսը խանդավառություն է առաջ  բերում  նաև կրթօջախներում:

Համատեղ ծրագրեր իրականացնելու մասին թիվ 5 դպրոցի տնօրեն Մարինե Թահմազյանի  հնչեցրած առաջարկին վերջերս էր արձագանքել թիվ 11 դպրոցը, որի տնօրեն Հրայր Կարապետյանի հետ էլ ծրագրվեց և կյանքի կոչվեց  65-ամյա տարելիցին նվիրված համատեղ միջոցառումը: Մեծաթիվ  հյուրեր,  որոնց  թվում էին Հայաստանում Ռուսաստանի  Դաշնության 2010թ. գլխավոր հյուպատոս  Վլադիմիր Խրուլյովը, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ՇՄ խորհրդի նախագահ Մարտուն Գրիգորյանը, կրթօջախների տնօրեններ, մարզային իշխանության ներկայացուցիչներ, միջոցառման մասնակից  դպրոցների մանկավարժներ և ծնողներ,  մեկ ու կես ժամ չէին կարողանում զսպել հուզմունքն ու հաջողված ներկայացումից ստացած հարուստ տպավորությունները, և չընդհատվող ծափահարություններով վայելում էին հրաշալի ռուսերենով արտաբերված ասմունքը, ճակատային երգերն ու պարերը, լավ մշակված բեմականացումները:

Համատեղ միջոցառում  անցկացնելու առաջին փորձը պսակվել էր հաջողությամբ, որի մեջ, իհարկե,  իր անուրանալի դերն ունի  մեծ հաղթանակը: Հյուրերը սակավախոս չէին և շնորհավորանքի խոսքում  գերակշռում էին  խրախուսանքի  և քաջալերանքի, երախտագիտության արտահայտությունները:

Նախաձեռնության հեղինակը` Մարինե Թահմազյանը, ամփոփելով, կրկին կոչ արեց գործընկերներին  անմասն չմնալ և համագործակցել: Իսկ ապագա ձեռնարկումների հաջողության լավատեսության համար այլ հիմքեր պետք չեն, քան հաղթանակի  օրվա տպավորիչ ու բազմաբովանդակ միջոցառման բարեհաջող ելքն ու արձագանքները:

Դիտել "ՄԻՇՏ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ" տեսանյութը (1):



Դիտումներ` 3049
Ամսաթիվ` 18-01-2014, 16:10
Տարածել սոցիալական ցանցերում:


Նմանատիպ այլ նյութեր:

ԳՈՐԾ, ՈՐՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ 2010թ.

ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Տարեցները՝ պատգամավորի ուշադրության կենտրոնում

Copyright © 2012 www.martungrigoryan.am | E-mail: info@martungrigoryan.am
developed by COMP-WEB Service
համակարգիչների վերանորոգում և ծրագրային սպասարկում, < a href="http://kayqeri-patrastum.comp-web.ru">Վեբ կայքերի պատրաստում և առաջխաղացում